130 դպրոցում քաոսը շարունակվում է. դասարանների մեծ մասը դատարկ է, տնօրենը շրջում է ոստիկաններով․. ՖՈՏՈ

130 դպրոցում քաոսը շարունակվում է. դասարանների մեծ մասը դատարկ է, տնօրենը շրջում է ոստիկաններով․. ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2024-02-29 11:56:00 1008
130-dproc_UKVmu.jpg

Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում իսկական քաոս է։ Տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից դպրոցը ոստիկաններով շրջապատելու հետևանքով աշակերտներն այսօր չեն գնացել դպրոց, դասարանների մեծ մասը դատարկ է։

«Երեկ մեր երեխաները մեծ սթրես են տարել։ Վաղ առավոտից դպրոցը շրջապատված է եղել ոստիկաններով, երեխաները սարսափելի հոգեվիճակում էին։ Այսօր էլ նույն վիճակն է։ Այդ պատճառով մեր դասարանում և գիտեմ, որ բազմաթիվ դասարաններում ևս իրենց երեխաներին պարզապես չեն ուղարկել դպրոց։ Մենք հետամուտ ենք լինելու պարզել՝ ի՞նչ իրավունքով է տնօրեն կոչվածը ահաբեկում մեր երեխաներին ոստիկաններով։ Ես՝ որպես ծնող, իրավունք ունեմ հասկանալու ինչո՞ւ են վաստակաշատ փոխնտօրենները հրաժարվում իրենց պարտականություններից և ինչո՞ւ է այդ քաոսը մի մարդու պատճառով, որը մեկ տարում քանդեց Երևանի լավագույն դպրոցներից մեկը, խայտառակեց այն բարի անունը, որն ուներ այս դպրոցը»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի բակում հավաքված ծնողներից մեկից։

Ծնողներից մյունս էլ հավելեց. «Մեզ զարմացնում՝ ինչո՞ւ են պատկան մարմինները լուռ։ Երեք օր է՝ ո՛չ Երևանի քաղաքապետարնից, ո՛չ ԿԳՄՍՆ-ից մինչ այս պահը դպրոցում տիրող իրավիճակի վերաբերյալ որևէ գնահատական չեն հնչեցրել։ Մենք արդեն սկսում ենք մտածել, որ հովանավարչություն է, և, օրինակ, ԿԳՄՍՆ-ում կամ Քաղաքապետարանում տեղյակ են՝ ինչ ոստիկանական տեռոր է անում դպրոցի տնօրենը և նորմալ են համարում դա։ Երեկվանից ասում են՝ դպրոցում ներքին խնդիրեներ են, սա ներքին խնդի՞ր է... Ես՝ ինքս տեսախցիկների առաջ երեկ հայտարարեցի, որ իմ երեխայի դասացուցակում առկա դասերը պարզապես չեն ուսուցանվել, որովհետև Նվարդ Հովսեփյանը չի բարեհաճել դասավանդել, սա ներքի՞ն խնդիր է։ Բա «արտաքին» խնդիրը ո՞րն է, էլ ի՞նչ պիտի լինի, որ տեղից շարժվեն պատասխանատուները»։

Հիշեցնենք, որ համաձայն մամուլի հրապարակումների և ծնողների վկայությունների, տնօրեն Նվարդ Հովսեփյանը թույլ է տվել մի շարք առերևույթ չարաշահումներ, մասնավորապես, 40 և ավելի խմբակների համար հատկացված գումարը յուրացվել է, սակայն որևէ խմբակ չի գործել։ Բացի այդ, 8 և 9-րդ դասարաններում «Եկեղեցու պատմության» դասաժամերը գրանցել է իր անունով, սակայն դաս չի անցկացրել։ Առաջին դասարաններում անգլերենի խմբակի համար դուրս է գրել երկու դասաժամի գումար, իրականում անցկացրել է մեկը։ Ավելին՝ ամբողջ հոկտեմբեր ամիսը նույնիսկ մեկ դասաժամ չի անցկացրել։ «Տեխնոլոգիա» առարկան ևս չի դասավանդվել։ 

Եվ այս բոլոր խախտումներն արձանագրված են տեսչական մարմնի վարույթի արդյունքներում։

Ինքը՝ Հովսեփյանը երեկ լրագրողների հետ զրույցում չի հերքել խախտումների մասին լուրը՝ նշելով, թե «թող կատարեն ստուգումներ, տեսնեն՝ ինչն է առկա, ինչը՝ չէ»:

Aysor.am-ը հարցում է ուղարկել Դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու արդյո՞ք ընթացք տրվել է առերևույթ չարաշահումների մասին փաստերին և ի՞նչ փուլում են գտնվում ստուգումները։

Поделиться
Класс
Send
img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

img2430_UeQT8.jpeg

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 13563

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9291

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3195

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2316

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1134

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 711

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 492

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 486

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 426

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են

Հասարակական 345

ՏԵՍԱՆՅՈւԹ «Ոստիկանը զանգել է երեխաների հորեղբորը քֆուր է արել, հետո ձերբակալել, տարել են, օրենք չի գործում»