12 մարդու կյանք խլած ողբերգական վթարից կես տարի անց․ Ինչ է պատմում Հելենի մայրը

12 մարդու կյանք խլած ողբերգական վթարից կես տարի անց․ Ինչ է պատմում Հելենի մայրը

Իրադարձային Ipress 2024-02-03 22:32:00 336
helen-dadayan_JCh-y.jpg

Արցախցի 19-ամյա Հելենի ու եւս 11 քաղաքացու կյանքը ընդհատվեց նախորդ տարվա օգոստոսի 14-ին Երեւան վերադարձի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից։ Շրջափակված Արցախում մնացած Հելենի ընտանիքը տեւական պայքարից հետո այդպես էլ չկարողացավ դստեր մարմինը հայրենի Ճարտար տանել։

Արցախի հայաթափումից հետո այժմ Հելենի ընտանիքը Երեւանում է ապրում։ Հելենի մասին մայրը՝ տիկին Ալվարդը, առանց հուզմունքի խոսել չի կարողանում։ Դստեր մասին NEWS.am-ի հետ զրույցում հպարտությամբ է խոսում, հիշողություններ պատմում…

«Մամ, ձայնը կարծես՝ առավոտվա արեւի հետ դուրս է գալիս, կեսգիշերին չի անցնում»։

Տիկին Ալվարդը հիշում է, թե ինչպես ստացվեց, որ Հելենը Արեւմտյան Հայաստան գնաց․ «Եկավ, ասաց՝ մամ, կարողա գնամ Արեւմտյան Հայաստան, ասում եմ՝ ի՞նչ կա, ասում է՝ դուք բլոկադայում եք, նա էլ՝ գերության մեջ։ Ասում եմ՝ ախր ի՞նչ պետք է անես այնտեղ, միայնակ ես, աում էր՝ մի խելոք կին կգտնեմ հետը զրուցելով կգնամ ու կգամ․ այդպես էլ չհասցրեց պատմել, թե ում հետ է զրուցել։ Ավտովթարից կենդանի մնացած աղջիկն ասում է՝ Հելենն ակտիվ էր, սիրում էր զրուցել, խոսում էր Ղարաբաղի բարբառով»։

Հելենի՝ Արեւմտյան Հայաստան ճամփորդությունից մնացած իրերն են՝ անձնագիր, հուշանվերներ, սկուտեղ, որոնք, մայրն ասում է, ընկերներին նվիրելու համար էր գնել։

Արցախի շրջափակման շրջանում Հելենն այլեւս չէր կարող հարազատ գյուղ գնալ․ «Ասում էր՝ մամ, էնքան շատ եմ կարոտել Արցախը, էնքան շատ եմ ուզում տուն գալ»

Հելենը սովորել է Եվրասիա միջազգային համալսարանում, 6 ամիս սովորել է նաեւ Պորտուգալիայի համալսարանում․ «2020 թվականի օգոստոսի 30-ին Հելենին թողել եմ Եվրասիայի համալսարանի հանրակացարանում եւ հետ եկել։ Այդպես էլ երկրորդ անգամ հետ չգնացի այդ հանրակացարան․ հետո մի օր ասաց՝ տուն եմ գալիս, ասաց՝ մամ տանը փող կա՞, ես գնում եմ Պորտուգալիա։ Նա 19 տարեկան էր…»։

Տիկին Ալվարդը 3 զավակ ունի, Հայկը, Հայկանուշը, Հելենին լույս աշխարհ է բերել 40 տարեկանում։

Ճարտարցի ընտանիքը մազապուրծ է դուրս եկել Ճարտարից՝ վերցնելով միայն օգնություն ստացած փոքրիկ հեռուստացույցը, ջեռուցման սարքն ու Հելենի նկարը։ Նկարը ճանապարհին կոտրվել է․ «Ինչպես, միայն վերցրել եմ Հելենի նկարը։ էն ծաղիկները որ վերցրել էի Հելենի համար, տղաս ասաց՝ տանենք գերեզմաններ, տարանք իր պապիկի ու տատիկի գերեզմանին դրեցինք, չէի հավատում, որ դա վերջն էր»։

Տիկին Ալվարդը 39 տարի Ճարտարում Ֆիզիկա է դասավանդել, այժմ Երեւանում աշխատանք է փնտրում, դիմել է տարբեր կառույցների, սակայն արձագանք չի ստացել։

Խոսելով քրեական վարույթի մասին՝ մայրը կարծում է, որ մահվան ելքով ավտովթարների դեպքում պետք է քննությունն ընթանա ծանր հանցագործության հատկանիշներով․ «Ինձ թվում է, որ այս ավտովթարները էնքան շատ են շատացել, ու այդ ավտովթարների վերջակետներից մեկը պետք է լինի այն, որ մահվան ելքով վթարները քննվեն որպես ծանր հանցագործություն։ Նրանք պետք է զրկվեն ընդմիշտ այդ աշխատանքը կատարելու իրավունքից։ Այսինքն՝ զրկվեն հաց աշխատելու իրավունքից, որովհետեւ նրանք մարդկանց զրկել են ապրելու իրավունքից»։

Հիշեցնենք՝ Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել էին «Ֆոլքսվագեն» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել էր 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը։ Այս վարույթով նախաքննությունը դեռ շարունակվում է, «Զիլ»-ի վարորդը կալանավորված է։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն