11-ամյա Վարդան Մամիկոնյանի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել

11-ամյա Վարդան Մամիկոնյանի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել

Իրադարձային Ipress 2024-11-28 11:44:00 819
bjishknery-prkel-en-erexayi-kyanqy_Bb2g3.jpg

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել Երևանի բնակիչներ, մերօրյա հերոս Վարդան Մամիկոնյանի ծնողներն ու հարազատները, ովքեր ցանկացան կիսվել իրենց հետ տեղի ունեցած հրաշքով՝ թե ինչպես իրենց որդին ամենակարող Տիրոջ կամքով, բժիշկների օգնությամբ երկրորդ կյանք ստացավ: Ծնողները մեծ երախտագիտությամբ ցանկացան իրենց շնորհակալական խոսքերը հղել այդ հրաշքն իրագործողներին, ասելով․

«2024 թվականի մայիսի 23-ին վրաերթի հետևանքով 11-ամյա Վարդան Մ.-ին գանգուղեղային վնասվածքով անգիտակից վիճակում դեպքից վայրկյաններ անց տեղափոխել են «Մուրացան» բժշկական կենտրոն: Մեքենան անցել էր հենց երեխայի գլխի վրայով:

Այնտեղ արհեստական շնչառություն տալով, ինտուպացնելով, պայքարել են երեխայի կյանքի համար: Անգամ սրտի կանգը պրոֆեսիոնալ բժիշկներին չստիպեց հանձնվել։ Արագ քայլեր ձեռնարկելով՝ բժիշկները կապ են հաստատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի հետ, ում ցուցմամբ երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների միջոցով տեղափոխել է իրենց բուժհաստատություն, որտեղ անմիջապես վիրահատվել է՝ կատարելով  տրիպանացիա (գանգուղեղային ոսկորի հեռացում)։ Բացի վերը նշված վիրահատությունից՝ կատարվել է թոքերի դրենաժավորում և բրոնխներից հեռացվել է օտար մարմինը՝ ատամը: Կոման աստիճանական սանդղակում եղել է 3 աստիճան։

Անգամ վիրահատությունից օրեր անց երեխայի վիճակը գնահատվում էր անհույս, ծայրահեղ ծանր: 40 օր վերակենդանացման բաժանմունքում համապատասխան ստացիոնար ու դեղորայքային բուժում ստանալուց հետո արդեն հնարավոր էր արձանագրել, որ կյանքի որակի դրական փոփոխությունը ակնհայտ է, այդ իսկ պատճառով երեխան տեղափոխում է «Արաբկիր» բժշկական համալիրի վերականգնողական կենտրոն՝ վեգետատիվ փուլով։ Երեխան չէր արձագանքում, սնվում էր նազոգաստրալ զոնդով, շնչում  էր տրախեաստոմիկ խողովակով: Օրեր անց վերականգնողական աշխատանքներ կատարելու արդյունքում բժիշկները արձանագրեցին, որ երեխան կոնտակտի է դուրս եկել արտաքին աշխարհի հետ ու կատարում է պարզ հրահանգներ:

Օրեցօր երեխայի մոտ նկատվում էր դրական դինամիկա, որի արդյունքում դեպքից մոտ 3 ամիս անց երեխան կրկին տեղափոխվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է ոսկորի տեղադրման վիրահատություն։ Վիրահատությունից հետո երեխան վերադառնում է վերականգնողական կենտրոն, որտեղ երկարատև, պրոֆեսիոնալ ու համառ 4 ամիսները տվեցին իրենց դրական պտուղները։ Երեխան սկսեց սնվել առանց նազոգաստրալ զոնդի, հեռացվեց տրախեաստոմիկ խողովակը, ձևավորվեց խոսքը, երեխան տեսնում էր, լսում և գիտակցում լիարժեք, կարողանում էր պահել գլուխը, նստել, ինչպես նաև օգնությամբ քայլել: Անշուշտ ամբողջական վերկանգման համար դեռ երկար ճանապարհ կա հաղթահարելու, բայց չհաստատել այն, որ արդեն հաղթահարված ճանապարհը առանց չափազանցության հրաշք է լիիրավ համաձայն են թե՛ բժիշկները, թե հարազատները:

Ցանկանում ենք մեր խորին երախտագիտությունը հայտնել «Մուրացան» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին, հանձինս առաջին իսկ վայրկյանից երեխայի կյանքի համար պայքարող բժիշկ Նիկոլայ Դալլաքյանին: Առանձնահատուկ շնորհակալություն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանին, գլխավոր բժիշկ Սեյրան Հովհաննիսյանին, վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Սիմոնյանին, գանգուղեղային վիրահատությունը կատարած և նեվրովիրաբուժական բաժնի ղեկավար Սամվել Սարգսյանին, պրոֆեսոր Մարգար Մարտիրոսյանին, բժիշկ Ռուբեն Թամազյանին, վիրաբուժական բաժնի վարիչ Դավիթ Դալլաքյանին, 40 օրերի ընթացքում վերակենդանացման բաժանմունքում հսկող բժիշկ Նոնա Կիրակոսյանին, ֆիզիոթերապիստ Դիանա Լևոնյանին և ամբողջ անձնակազմին խորհին շնորհակալություն։

Մեծ ու խորին շնորհակալություն «Արաբկիր» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանին, բժշկական գծով տնօրեն Նինա Արիկյանցին, «Արաբկիր» ԲԿ-ի ամբողջ անձնակազմին, վերականգնողական բաժանմունքի ղեկավար Լիանա Աղաջանյանին, բժիշկ Սվետլանա Գրիշինային, ֆիզիոթեպիստ Արմինե Մովսեսյանին, լոգոպեդ Լիա Սարգսյանին, էրգոթերապիստ Լիլիթ Առաքելյանին և բուժքույր Լուսինե Պողոսյանին: Ձեր գործն անգնահատելի է…»

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 23-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։55-ի սահմաններում «Toyota Land Cruiser Prado» մակնիշի «01 OO 400» համարանիշի ավտոմեքենան Ազատամարտիկների փողոցում վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ 11-ամյա Վարդան Մ․-ին։

Երեխան նշված ավտոմեքենայով տեղափոխվել էր «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ բժիշկները առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել երեխային, ապա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ ռեանիմոբիլով տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց էր դիմել Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Այվազյանը, ով հայտնել էր, որ իր ինքնազգացողությունը վատացել է ու ասել էր, որ «Toyota Land Cruiser Prado»-ն ինքն է վարել։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել