Մանրամասներ երեկվա ողբերգական ավտովթարից. Մահացել է 1 տարեկան երեխա. Տեսանյութ

Մանրամասներ երեկվա ողբերգական ավտովթարից. Մահացել է 1 տարեկան երեխա. Տեսանյութ

Իրավունք Ipress 2021-06-22 23:57:00 2349
bfe_h-f9d.jpg

iPress.am- Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության, թիվ 5 կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ  Վարդան Վարդանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ հունիսի 21-ին, Գեղարքունիքի  մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վիրավորների և վարորդի ինքնությունը:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Կարեն Մ.-ն: Վթարի հետևանքով նրա դուստրը, 1-ամյա Էլեն Մ.-ն տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ, մահացածի երկվորյակ եղբայրը՝  1-ամյա Ալեն Մ.-ն,  37-ամյա Արմիեն Ե.-ն, 15-ամյա Մարետա Մ.-ն, 37-ամյա Արման Պ.-ն, 35-ամյա Թագուշ Ծ.-ն և  3-ամյա Արտյոմ Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Աղբյուր տեղեկություններով՝ պարզվել է,  որ վարորդ Կարեն Մ.-ն և վիրավորներից Արման Պ.-ն ծառայում են որպես պայմանագրային զինծառայողներ:​

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Աղբյուր հունիսի 21-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի  93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին  դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝  Սևանա լճի ափի  մոտ:

Վթարի հետևանքով 8 հոգի  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել էին «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

 Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Բակուր Կարապետյանն ու Կարեն Հակոբյանը, հիվանդանոցից ահազանգ է  ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտոնի պատասխանատու հերթապահ  Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր  ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն, որտեղից ժամանաել են Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ Ճամբարակի Ռազմական ոստիկանության  պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Վթարի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչութան թիվ 5 կայազորային քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:  

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը