​Կրակոցներ Սևանի թերակղզու ափին. Մանրամասներ

​Կրակոցներ Սևանի թերակղզու ափին. Մանրամասներ

Իրադարձային Ipress 2022-07-29 23:01:00 1353
Հետևեք մեզ՝ Telegram-ում
krakocner_ZGx_u.jpg

Այսօր՝ հուլիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Գեղարքունիքի  մարզային քննչական վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը։

Այս պահին ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ։ Որոշ հանգամանքներ ոստիկաններին ու քննիչներին հայտնի է, և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։   

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Поделиться
Класс
Send