Օրերս կնոջը՝ պարանոցը կտրելով սպանած և ևս 2 հոգու դանակահարած տղամարդը նոր սպանություն է կատարել

Օրերս կնոջը՝ պարանոցը կտրելով սպանած և ևս 2 հոգու դանակահարած տղամարդը նոր սպանություն է կատարել

Իրադարձային Ipress 2022-08-30 20:21:00 17376
spanutyunneofi_qikqH.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կոտայքի  բաժնի պետ Խաչատուրյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները կժամանեին դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է  ստացվել, որ ժամը 09:40-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ հոգի էլ տեղափոխվել է դանակահարված վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի  մարզի բնակիչ, 34-ամյա Սոս Գևորգյանն էր, իսկ վիրավորը, ով հիվանդանոց է տեղափոխվել  «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա  Արթուր Մանուկյանն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորը դանակահարվել են Բալահովիտ գյուղի  8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին հասցեում գործող  «Հիդրոշինարար 5» բաց բաժնետիրական ընկերության շինարարական կազմակերպության տարածքում:

Նշված սպանությունը կատարելու և  մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Արզական գյուղի բնակիչ, 46-ամյա  Զորիկ Մելքոնյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Զ. Մելքոնյանը օգոստոսի  27-ին  Արզական գյուղում սպանել էր իր կնոջը, ապա դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել իր հարևաններին ու դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Զ. Մելքոնյանին և հանցագործության գործիք սուր կտրող- ծակող առարկան հայտնաբերելու  ուղղությամբ:  

 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք օգոստոսի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 05։10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց «աջ նախաբազկի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը