«Օրենքով գողեր» են կալանքից ազատվել ընտրությունների համար

«Օրենքով գողեր» են կալանքից ազատվել ընտրությունների համար

Իրադարձային Ipress 2023-08-03 19:40:00 318
orenkov-goger_AQ21t.jpg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող հեղափոխական իշխանությունները վերջերս կալանքից ազատել են մի քանի «օրենքով գողերի», որպեսզի նրանք Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի համար աշխատեն: Քրեական աստիճանակարգով ամենաբարձր տիտղոսն ունեցող «օրենքով գողերի» մեջ, սակայն, ներքին անհասկացվածություն կա այս թեմայով:

Երբ 2018 թվականին Հյուսիսային պողոտայում վիճաբանություն էր եղել նրանց մեծ խմբի միջեւ, քրեական աստիճանակարգում բարձր տեղ զբաղեցնողները միմյանց խոստացել են, որ այլեւս քաղաքական որեւէ գործընթացի, որեւէ ընտրության չեն մասնակցի: Եւ հիմա «գողականների աշխարհում» քննարկումներ են. եթե պետք է կանգնել որեւէ թեկնածուի կողքին, սատարել որեւէ մեկին, նա չի կարող լինել իշխանության թիմից:

Ճիշտ կլինի, որպես միակ իսկական երեւանցի տղա, քննարկել Վիկտոր Մնացականյանին սատարելու հարցը, որը ամենաապաքաղաքական թեկնածուն է, որեւէ կուսակցության հետ չի ասոցացվում, միայն մայրաքաղաքի խնդիրներից է խոսում:

Բայց դեռ վերջնական որոշման չեն հանգել այդ աշխարհում, թե որն է ճիշտը: Հավելենք, որ կալանքից ազատված եւ տնային կալանքի ռեժիմում գտնվող «օրենքով գողերից» մեկը Սուրեն Ավետիսյանն է՝ լենինականցի Սուրոն, մյուսը՝ Արտյոմ Ղազարյանը՝ «օրենքով գող» Զապի քրոջ որդին, եւ էլի 2-3 «օրենքով գողեր», որոնց անունները ճշտվում են»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը