Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել

Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է տարածել

Իրավունք Ipress 2022-07-15 20:53:00 14427
Հետևեք մեզ՝ Telegram-ում
armen-grigoryan_nhzxj.jpg

Քրեակատարողական ծառայության պարզաբանումը՝ Արմեն Գրիգորյանի՝ նախկինում արձանագրված առողջական վիճակի վերաբերյալ. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահված կալանավորված անձ Արմեն Գրիգորյանը հիմնարկ է ընդունվել 2022 թվականի մայիսի 18-ին:

Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում կալանավորված անձ Արմեն Գրիգորյանի, նրա պաշտպանի կամ այլ անձի կողմից նրա առողջական հավանական խնդիրների մասին քրեակատարողական հիմնարկի ծառայողներին, այդ թվում՝ վարչակազմին բանավոր տեղեկություններ, դիմումներ, միջնորդություններ չեն ներկայացվել:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից Արմեն Գրիգորյանի հետ միևնույն խցում գտնված անձանց հետ անցկացված բանավոր հարցման արդյունքում պարզվել է նաև, որ Արմեն Գրիգորյանն առողջական վիճակի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածում գանգատներ չի ներկայացրել նաև խցակիցների շրջանում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ հիմնարկ մուտք գործելուց հետո հերթապահ բուժքրոջ առաջնային զննության ժամանակ մարմնական վնասվածքներ չեն արձանագրվել, զարկերակային ճնշումը՝ -170/110, HCV/-/.. HIV/-/...COVID-19/-/: 2022 թվականի մայիսի 19-ին Արմեն Գրիգորյանը մասնաշենքի բժշկի կողմից ևս ենթարկվել է բժշկական զննության, որի արդյունքում արձանագրվել են գանգատներ գլխացավից, գլխապտույտից, երբեմն գերճնշումից:

Զարկերակային ճնշում՝ 160/100: Նախնական ախտորոշվել է՝ Զարկերակային հիպերտենզիա I-IIօ: Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա /վեգետոնևրոզ/ ըստ անամնեզի: Անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում Արմեն Գրիգորյանը գտնվել է նույն ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ, ստացել է հակահիպերտենզիվ բուժում և բուժման ֆոնի վրա հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում:

Նույն ստորաբաժանման փաստաթղթաշրջանառության համաձայն՝ Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ տվյալ ստորաբաժանմանը որևէ գրություն չի հասցեագրվել: Միաժամանակ, հարկ է նշել, որ Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկությունների լիարժեքությունը ստուգելու նպատակով իրականացվում են լրացուցիչ ուսումնասիրություններ»:

Поделиться
Класс
Send
Հասարակական 124278

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 86190

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Հասարակական 75066

Աշխատավարձերը կբարձրանան նշված ոլորտներում

Իրադարձային 74088

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Life 72180

Հուզմունքս այնքան շատ է. Անդրեն բացառիկ հրապարակում է արել բաժանման լուրերից հետո

Քաղաքական 59826

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 56724

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 54060

Անդրեն ու Անի Օհանյանը բաժանվել են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները

Հասարակական 51960

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Life 44391

Ինչ երգ է նվիրել «օրենքով գող» Արսեն Երևանսկին իր սիրելիին