Քրեական տարրեր «Չաղ Ռուստամի» և «Ֆազի» համակիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ Լուսանկարներ

Քրեական տարրեր «Չաղ Ռուստամի» և «Ֆազի» համակիրների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ Լուսանկարներ

Իրադարձային Ipress 2022-08-22 23:26:00 18339
cag_QQlY8.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝  օգոստոսի 22-ին, կեսօրին քրեական  անցյալ ունեցող անձանց ռազբորկա-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում տեղի էր ունենում դատական նիստ, որը նախագահում էր  դատավոր Ջոն Հայրապետյանը:

Դատարանի բակում էին հավաքված եղել ամբաստանյալներ Գրիգոր Գրիգորյանի և Գրիգոր Պետրոսյանի ընկերներն ու համակիները, որոնց մեջ է եղել քրեական աշխարհում հայտնի «Ֆազ» մականվամբ  Արթուրը: Երբ փողոցով անցնելիս է եղել մեկ այլ քրեական պատմություններով հայտնի  Ռուստամ Ստեփանյանը, ով հանրությանն  ավելի շատ հայտնի է «Չաղ Ռուստամ» մականվամբ, միմյանց  հասցեին հնչել են փոխադարձ մեղադրանքներ դատարանի բակում, որը հետո վերածվել է ծեծկռտուքի:

 Օպերատիվորեն  ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները,  դատարանի բակից  մի քանի ավտոմեքենաներ տեղափովել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Մի քանի անձինք, ովքեր դիմել են փախուստի, ոստիկանների կողմից որոնվում են

: Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Ռ. Ստեփանյանը՝  «Չաղ Ռուստամը, ով եղել է զրահապատ ավտոմեքենայով, որը Maybach է, ներկայացել է  Էրեբունու բաժին, իսկ «Ֆազն» ու մի քանի հոգի դիմել են փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանություն է տեղափոխվել   2 Maybach,  1 Mercedes  և 1 Toyota  մակնիշի ավտոմեքենան:

Քրեական պատմություններով հայտնի Ռուստամ Ստեփանյանն է՝ «Չաղ Ռուստամը» 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը