Քչերը գիտեն, որ տարիներ առաջ ինքնաթիռը, որում Ռաֆայել Քոթանջյանն էր, վայր էր ընկել

Քչերը գիտեն, որ տարիներ առաջ ինքնաթիռը, որում Ռաֆայել Քոթանջյանն էր, վայր էր ընկել

Life Ipress 2022-06-13 21:53:00 4251
rafayel-qotanjyan-1_4jg9l.jpg

ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանը բազմիցս է խոսել այն մասին, որ իր կյանքում մահվանը հանդիպելու առիթներ ունեցել, ավելին՝ մեկ անգամ ինքնաթիռը վայր է ընկել: Այդ դեպքի մասին Ռաֆայել Քոթանջյանը նշում էր հետևյալը. «Երբ մեր ինքնաթիռն ընկավ Հալեպում, իմ վերևը բացվեց, ես դուրս եկա թևի վրա ու միանգամից 3-4 երեխաների դուրս հանեցի։ Հետո ընկերս թռավ ներքև՝ մի 3-4 մետրից, ես երեխաներին բաց էի թողնում, ինքը ներքևից բռնում էր: Հետո երբ հերթական անգամ շրջվեցի երեխաների կողմ, ի՞նչ տեսնեմ՝ մեկն իր ճամպրուկի պատճառով մուտքը խցանել է, ու անցելու տեղ չկա։ Ես քիչ եմ հայհոյում, բայց այդ ժամանակ հայհոյանքների տարափ եկավ. երեխեքը ինքնաթիռում, սա իր ճամպրուկն է փրկում:

Քաշեցի, մի կերպ պոկեցի, 2-3 երեխա դուրս եկավ, բայց այդ ժամանակ կապիչները պոկվեցին, ու ես պտտվելով ընկա մի սուր քարի վրա ու կրունկս փշրվեց: Հետո ասացին, որ կրունկս 40 կտորի է բաժանվել, և ինձ անմիջապես տարան հիվանդանոց, թե՝ «21 օր պիտի պառկես՝ ոտքդ վերև» (Tert.am):

Դերասանի խոսքով՝ վստահ էր, որ ողջ է մնալու.  «Մենակ մտածում էի՝ «Կխաղա՞մ էլի, թե՞ ոչ»: Վստահ էի, որ ողջ եմ մնալու։ Անգամ երբ այդ արաբ բժիշկը սարսափեց, թե ոնց եմ պատրաստվում հաջորդ օրն իսկ այդ իմ փշրված ոտքով խաղալ, ես ասացի՝ «Դուք հանգիստ եղեք, մանավանդ որ ես այլ տարբերակ չունեմ»։ Ասում էր՝ «Էդպիսի բան չի կարող լինել, դու ամբողջ կյանքում կկաղաս», բայց ես խաղացի իմ «Սերն ու ծիծաղը» հենակով, և հանդիսատեսը միայն հաջորդ օրը գլխի ընկավ, թե ինչն ինչոց է»։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել