Քիմ Քարդաշյանը Մոնրոյի զգեստով դարձավ Met Gala 2022-ի գլխավոր աստղը

Քիմ Քարդաշյանը Մոնրոյի զգեստով դարձավ Met Gala 2022-ի գլխավոր աստղը Photo

Life Ipress 2022-05-03 09:42:00 1656
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kim-kardashyan-met-gala_4RPWu.webp

Kamoblog.tv-   Այն հետևորդների համար, ովքեր տեղյակ չեն Met Gala-ից հակիրճ պատմեմ, թե ինչու ենք մենք բոլորս այստեղ հավաքվել: Met Gala-ն, որն ավանդաբար անցկացվում է մայիսի առաջին երկուշաբթի օրը, նախորդում է նորաձևության ցուցադրությանը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում:

Սովորաբար և՛ երեկոն, և՛ ցուցահանդեսը միավորվում են ընդհանուր թեմայով, սակայն այս տարի ցուցահանդեսի նվիրված է ամերիկյան նորաձևությանը, իսկ Met Gala-ի թեման է «Ոսկեզօծ գլամուրը», որը, իհարկե, համահունչ է նաև ամերիկյան նորաձևության պատմությանը: «Ոսկեզօծ դար» է համարվում Ամերիկայի արագ տնտեսական աճի դարաշրջանը՝ 1870-1900 թթ.: 

Վարում են այս տարվա Met Gala-ն Ռեջինա Քինգը, Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը։ Համանախագահները, բացի անձամբ Վինտուրից, Թոմ Ֆորդն ու Ադամ Մաուրեսին են։ Met Gala-ն տեղի կունենա մայիսի 2-ին։ «Նորաձևության Օսկարը» տեղի է ունենում Նյու Յորքի The Metropolitan Museum of Art-ում, տոմսերն արժեն մոտ 35 000 դոլար, սեղանի ամրագրումը՝ 200-300 հազար դոլար: Անցյալ տարի միջոցառման ընթացքում հաջողվել է հավաքել 16,4 մլն դոլար։

Ներսում իհարկե հյուրերին սպասվում է նաև ընթրիք և համերգային ծրագիր:

Ահա թե այս տարվա Շեֆ-խոհարարն ինչ է պատրաստել հյուրերի համար: Կարճ ասած սոված են տուն գնալու:

Իրականում պատրաստում էի ծավալուն փոստ հյուրերի լուքերի մասին, մինչև չհայտվեց Կիմը ու բոլորի արած աշխատանքը 0 դարձավ: Տասնյակ աստղեր ընտրել էին Louis Vuitton այս տարի, շատ էին Versace կրող հյուրեր, Gucci, նաև Schiaparelli, բայց ամենավերջին ու սպասված հյուրը Կիմն էր, իսկ նա եկավ....պատկերացնում եք՝ Մերիլին Մոնրոյի լեգենդար զգեստով, էն որ էլ ոչ մի զգեստի մասին խոսելու իմաստ չկա:

Այս զգեստը Մերիլին Մոնրոն կրել է 60 տարի առաջ, երբ Ջոն Քենեդիի համար Happy Birthday Mr. President էր երգում, իհարկե բոլորդ տեսել եք դա և հիշում եք այս զգեստը: Դիզայներ  Jean-Louis-ի գեստը հայտնի է որպես "մերկ զգեստ" և 60-ականների համար բավական սկանդալային էր: 6000 բյուրեղներով այս զգեստը 2016 թ.-ին աուկցիոնում վաճառվել է 5 մլն դոլարով: Զգեստը ներկայացված է այժմ Ripley’s Believe It or Not թանգարանում և Կիմն արդեն իր փոստում շնորհակալություն հայտնեց նման հնարավորություն ընդեռելու համար: Միացեք ինստագրամյան էջիս, այնտեղ վիդեոներ էլ կան:

Поделиться
Класс
Send