«Փրփուր փարթի» են կազմակերպել. 7-ամյա տղան ջրահեղձ է եղել

«Փրփուր փարթի» են կազմակերպել. 7-ամյա տղան ջրահեղձ է եղել

Իրադարձային Ipress 2024-08-12 14:51:00 34242
img5039_f5eQX.jpeg

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխան «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 10-ին։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ոստիկաններն ու պարեկերը պարզել են, որ երեխան տեղափոխվել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկից «ջրահեղձություն» ախտորոշմամբ, որտեղ գտնվող լողավազանում լողալիս է եղել։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ այդ օրը նշված գյուղում նշելիս են եղել երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է «փրփուր փարթի» միջոցառում՝ այդ առանձնատանը կից լողավազանում, որի ժամանակ էլ երեխան լողալու նպատակով գլխով հարվածել է՝ լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը