Ցավալի լուր. ՀՀ-ում պաշտոնյա է մահացել Video

Ցավալի լուր. ՀՀ-ում պաշտոնյա է մահացել Video

Իրադարձային Ipress 2022-05-20 15:41:00 2202
spanutyun_x6l9X.jpg

Մահացել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին նախարար Յուրի Լևոնի Ջավադյանը:

Հոգեհանգիստը տեղի կունենա ս. թ. մայիսի 22-ին ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ նույն վայրից, ս. թ. մայիսի 23-ին ժամը 13:00-ին:

Կենսագրություն

Ծնվել է 1935 թվականի հունվարի 1-ին Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում: Բնունիսի յոթնամյա դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, 1949 թ. ընդունվել է Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումի հողաշինարարական բաժին, գերազանցության դիպլոմով ավարտել 1954 թ.: Նույն թվականին ընդունվել է Երևանի Գյուղատնտեսական ինստիտուտի Հիդրոմելիորատիվ ֆակուլտետ, ավարտել 1959 թվականին` ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտություն:

1997թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:

1959 թ. աշխատանքի է ընդունվել Երևան քաղաքի նախկին Լենինյան շրջանի թիվ 2 բնակարանային շահագործման գրասենյակում՝ որպես ինժեներ, նույն թվականին նշանակվել է բնակարանային տնտեսության վարչության գլխավոր ինժեներ:

1963 թ. նշանակվել է կոմունալ վարչության պետ, գործկոմի նախագահի տեղակալ: Ընտրվել է նախկին Լենինյան շրջգործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1971 թվականին ղեկավարել է կրթության և կապիտալ շինարարության, ջրամատակարարման, ջերմամատակարարման աշխատանքները:

1974 թվականին ընտրվել է նախկին Լենինյան շրջանի գործադիր կոմիտեի նախագահ, 1976-1986թ.թ.` Երևանի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ:

1986-1990 թթ. եղել Հայաստանի Հանրապետության Ջրային տնտեսության և մելիորացիայի նախարար: Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության և մելիորացիայի մինիստրությունը Գյուղատնտեսության մինիստրությանը միանալուց հետո, 1990 թ. նոյեմբերից մինչև 1991 թ. հունվար ամիս աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ, 1991 թ. հունվարից մինչև 1992 թ. վերջ` գյուղնախարար:

1992-1995 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի տեղակալ:

1995-1997թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

1997-2000 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բարեփոխումների և սպասարկման գլխավոր վարչության պետ, նախարարի գլխավոր խորհրդական, կոլեգիայի անդամ:

2000-2001 թթ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրենի տեղակալ:

2001-2018 թ.թ. աշխատել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն:

2018-ից առ այսօր աշխատում է «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ որպես խորհրդի նախագահ և ընկերության ընդհանուր ծրագրերի ղեկավար: Այլ գործունեություն 1976-1991 թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի անընդմեջ 3 նստաշրջանների պատգամավոր:

1994-1996 թթ. ՝ Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի ղեկավար, խորհրդի նախագահ:

1996-1998 թթ.՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրի մշակման ենթախմբի ղեկավար: 2000-2001 թթ.՝ Հայաստանի Հանրապետության Ջրային ռեսուրսների կառավարման Համապարփակ ծրագրի մշակման տեխնիկական խորհրդատվական հանձնաժողովի նախագահ:

2000-2001 թթ.՝ Ջրային ռեսուրսների կառավարման Համապարփակ Ծրագրի խորհրդատվական խորհրդի նախագահ:

2000-2001 թթ.՝ Մատաղ սերնդի էկոլոգիական իրազեկության բարձրացման ծրագրի ղեկավար: ՀՀ Վարչապետի որոշումով ստեղծված «Արփա-Սևան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական մշտական գործող հանձնաժողովի անդամ:

2008-2018՝ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ: 2009-2018 թթ.՝ ՀՀ Հանրային խորհրդի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Մի շարք հոդվածների և գիտական աշխատությունների հեղինակ է:

Պարգևներ 1981 թ. պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:

2008 թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով: 2016 թ. Հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել եմ 1-ին աստիճանի մեդալով:

2018 թ. ՀՀ վարչապետի առաջարկով կառավարության կողմից նշանակվել է Հանրային խորհրդի անդամ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը