Տրանսգենդերին մեղավոր ճանաչելու փոխարեն տուժող են ճանաչել.
«Հրապարակ»-ը գրում է. «Օրեր առաջ Հայաստանում գտնվող ռուս տրանսգենդերը ՀՀ ոստիկանությունից տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա ոստիկանության բաժնում նկարահանումներ էր իրականացնում և ծաղրում ոստիկաններին:
Նշենք, որ դեռևս 2023 թվականին ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ:
Նրանք Երևանի կենտրոնում վնասել էին ծաղկավաճառի գույքը, մրգեր նետել կին վաճառողի ուղղությամբ։ Եվ ահա օրերս նույն ռուս տրանսգենդեր-բլոգերը տեսանյութ է հրապարակել ոստիկանական բաժանմունքից։ Նա համացանցում հայտնի է «Ռիժուլյա» անունով:
Տիկտոկյան հերթական լայվերից մեկի ժամանակ վերջերս ադրբեջանցի իր ընկերներից մեկի հետ զրույցում այս անձը հայտարարել է, որ պատրաստ է գումարի դիմաց իր կղանքից կարկանդակներ պատրաստել և բաժանել Երևանի փողոցներում շրջող մարդկանց:
Տիկտոկյան այս լայվից հետո տրանսգենդերը հայտնվեց ոստիկանությունում և հենց այդ ժամանակ է նկարահանումներ իրականացրել, ծաղրելով հայ ոստիկանների աշխատանքը:
Ոստիկանությունից փորձեցինք պարզել` ինչպե՞ս է տվյալ անձը ոստիկանությունում իրեն այդքան ազատ զգացել, նկարահանումներ արել, անգամ ծաղրել հայ ոստիկանների աշխատանքը:
ՆԳՆ-ից հայտնեցին, որ նշված անձը որպես տուժող գտնվել է համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից մեկում, և երբ սենյակում մենակ է գտնվել` նկարահանել է տարածքը: «ՆԳՆ ներքին անվտանգության հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ուսումնասիրություն»,- նշեցին ՆԳՆ-ից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
