Երևանում 17-ամյա տղան դանակով հարվածել է խորթ հոր որովայնին

Իրավունք Ipress 2020-03-28 22:46:00 1212
Հետևեք մեզ՝ Telegram-ում
gggg_V-rL4.jpg
Поделиться
Класс
Send

1.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում, դատավոր Վարդան Լ. Գրիգորյանի վարույթում է Սերոբ Ս.-ի գործի դատական քննությունը:

 

Այս գործը մեկ պտույտ արդեն կատարել է դատական առաջին ու երկրորդ ատյաններում ու վերադարձվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Դեպքի պահին Սերոբ Ս.-ն անչափահաս էր՝ 17 տարեկան: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը անչափահասի խորթ հայրն է:

Ըստ մեղադրանքի՝ 2000 թվականի սեպտեմբերի 14-ին ծնված Սերոբ Ս.-ն  2018 թվականի մարտի 5-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 5 րոպեի սահմաններում, վիճաբանության մեջ է մտել խորթ հոր՝ իր մայրիկի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու հետ:

Վերջինս վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ է հնչեցրել ինչպես 17-ամյա տղայի, այնպես էլ նրա մերձավոր ազգականների հասցեին: Տղան վիրավորվել ու վիճաբանել է խորթ հոր հետ, որի ընթացքում իր մոտ եղած «թիթեռնիկ» տեսակի դանակով հարվածել է վերջինիս որովայնի առաջնային պատին՝ պատճառելով որովայնի առաջնային պատի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքեր, որոնք ուղեկցվել են բարակ աղու միջանցիկ վնասումով, լայնական հաստ աղու և սիգմայաձև աղու միջընդերքի վնասումով, հետորովայնամզային հեմատոմայով, հեմոպերիտոնեումով, որոնք տուժողի առոջղությանը պատճառել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Գործի առաջին դատական քննությունը կատարվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի նստավայրում՝ դատավոր Ա. Մկրտչյանի նախագահությամբ:

Այդ դատաքննության ժամանակ Սերոբ Ս.-ն իրեն մեղավոր է ճանաչել, միջնորդել է, որ գործը քննվի արագացված կարգով:

Գործով մեղադրող դատախազն առարկել է քննության արագացված կարգի կիրառման դեմ այն հիմնավորմամբ, որ դեպքի կատարման պահին ամբաստանյալը եղել է անչափահաս:

Տուժող տղամարդը չի առարկել գործն արագացված կարգով քննելու դեմ, միաժամանակ հայտնել է, թե ամբաստանյալից բողոք, պահանջ չունի:

Արագացված քննության դեմ չեն առարկել ամբաստանյալի շահերի պաշտպանը, ինչպես նաև օրինական ներկայացուցիչը՝ մայրը:

Դատարանն արձանագրել է, թե դատաքննության պահին ամբաստանյալի 18   տարին լրացած է, նա արդեն չափահաս է, հետևաբար՝ թույլատրելի է նրա գործը արագացված կարգով քննության առնելը:

Դրանից անմիջապես հետո ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպանը միջնորդել են Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ՝ կարճել քրեական գործի վարույթը ու դադարեցնել Սերոբ Ս.-ի քրեական հետապնդումը:

Դատարանը հաշվի է առել, որ գործը քննվում է արագացված կարգով: Չնայած մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է մինչև 7 տարի ազատազրկում, բայց արագացված կարգի կիրառմամբ քննության դեպքում ամբաստանյալը կարող է դատապարտվել առավելագույնը՝ 4 տարի 8 ամիս ազատազրկման, բացի այդ՝ դեպքի կատարման պահին Սերոբ Ս.-ն եղել է անչափահաս՝ 17   տարեկան, հետևաբար, ըստ առաջին ատյանի դատարանի եզրահանգման՝ կիրառելի է Համաներման ակտի՝ ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի մատնանշած դրույթը:

Դատարանը Համաներման ակտի համապատասխան դրույթի կիրառմամբ կարճել է քրեական գործի վարույթը, դադարեցրել է Սերոբ Ս.-ի քրեական հետապնդումը:

Այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, անտեսել է Վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային որոշումը և անչափահասի գործով կիրառել է դատական քննության արագացված կարգ:

Դատախազը խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Դատախազը մատնանշել է Վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային  որոշումը, որում արձանագրված է. «Անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ չպետք է կիրառվի»:

Տվյալ գործի փաստական տվյալների համաձայն՝ Սերոբ Ս.-ն հանցավոր արարքը կատարել է՝ լինելով անչափահաս՝ 17 տարեկան:  Հետևաբար՝ նրա գործը նախադեպային որոշման ուժով ենթակա էր քննության ընդհանուր, ոչ թե արագացված կարգով:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ա. Դանիելյան, Լ. Աբգարյան, Մ. Հարությունյան կազմով, մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը գնահատել է որպես հիմնավոր և բավարարել է այն:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «Թեև ՀՀ գործող քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված չէ անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ կիրառելու ուղղակի արգելք, սակայն օրենսգիրքը անչափահասների գործերով չի նախատեսում ընդհանուր կարգից տարբերակված՝ դատական քննության արագացված կարգի կիրառման հատուկ կանոններ: Անչափահասների գործերով վարույթի իրականացման հատուկ կանոնները լրացուցիչ երաշխիքներ են սահմանում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության, հանցագործության կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների բացահայտման, անչափահասի կողմից իր դատավարական իրավունքների իրացման, գործի արդարացի քննության համար»: Դատարանը շեշտել է՝ նման գործերի քննության ժամանակ ապացուցման ենթակա ընդհանուր հանգամանքներին զուգահեռ պետք է քննարկման առարկա դարձվեն նաև անչափահասների անձին վերաբերող տեղեկությունները, ահա թե ինչու՝ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշմամբ ամրագրել է, որ անչափահասների գործերով դատական քննության արագացված կարգ չպետք է կիրառվի: Յուրաքանչյուր դեպքում պետք է պարզել անչափահասի վարքագծի շարժառիթները:

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի՝ քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, գործն ուղարկել է նույն ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Պետք է ասել, որ դատական պրակտիկայում կան անչափահասների գործեր, որոնք քննվել են հենց արագացված ընթացակարգով, սակայն կայացված դատական ակտերը չեն բողոքարկվել, ու դատական ակտերը մտել են ուժի մեջ, չնայած որ խախտված են եղել անչափահասների գործերի քննության՝ վերոհիշյալ պայմաններն ու անտեսվել են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման պահանջները:

Поделиться
Класс
Send
sahman-zinvor-1_C3d4h.png

Ադրբեջանական ուժերը թիրախային կրակել են Երասխ համայնքի վրա

vao-siradexyay-mahacel-e_h0hO3.jpg

Մահացել է Վանո Սիրադեղյանը

ashot-pashinyan_NwteT.jpg

Աշոտ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որն արված է պատերազմի ժամանակ (Video)

putin-aph_-MPBX.png

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լեզվի սայթաքո՞ւմ, թե կոշտ պատասխան. ինչ նկատի ուներ Պուտինը

ara-martirosyan-vracuhi_W9-yG.png

Քեզ ամեն ինչ կարելի է, կյանք. խելագարվում եմ քեզ համար. Արա Մարտիրոսյանը և վրացի հայտնի մոդելը սիրավեպ ունե՞ն (տեսանյութ)

syuniqimarzpet_oN9eK.jpeg

«Հրապարակ». Եղել է չոբան, բանակում չի ծառայել, հիմա էլ գնդապետ է

spanutyun_g9fQm.jpg

Դաժան սպանություն Հայաստանում

viravor_UJNpp.png

ՀՐԱՏԱՊ՝ Դիրքում վիրավոր զինվոր կա, ում չեն կարողանում բուժօգնություն ցուցաբերել. Դանիելյան

hayko-hasmik_aPaq0.png

Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի հարաբերությունների մասին (տեսանյութ)

hayko-anahit_DbNzT.jpg

Ժողովուրդ, Շատ Եմ Խնդրում՝ Հերիք Է Արդեն․ Մի Արեք Այդպես

pashinyan-vhukner_Tg5Er.jpg

Նիկոլ Փաշինյանի առողջական վիճակը երեկ վատթարացել է. Հայկ Մամիջանյան

dolar-evro_B5dAp.jpg

Դոլարն ու եվրոն էժանանում են

extrasens-vardenis_nZ6pK.jpg

Վարդենիսին ուշադիր եղեք, այնտեղից են փորձելու հարձակվել

erasx_4W9Bz.jpg

Ադրբեջանցիները կրակ են բացել Երասխ գյուղի ուղղությամբ

aliev-pashinyan_k0IJ3.jpg

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը․ Փաշինյան

adrbejancinery-krakum-en_6tD4J.png

ԲԱՑԱՌԻԿ Տեսանյութ. Ինչպես են ադրբեջանցիները կրակում հայ դիրքապահների ուղղությամբ

badasyan-vahan_Qkapy.jpg

Ադրբեջանցիները ԱԹՍ-ով են հարվածել հայկական դիրքին. Վահան Բադասյան

vranner_-nYsB.jpg

Ադրբեջանական կողմը թիրախավորել է հայ զինծառայողների վրանը

artur-danielyan_ZouPD.jpg

«Արցախը հենց սենց ա հանձնվել». Արթուր Դանիելյան

adrbejanci-zinvor_3FtW5.jpg

Ահա, թե ումպատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ Հայ-ադրբեջանական սահմանին

zinvor_SOvvt.png

ԿԱՐԵՎՈՐ՝ Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊԲ

artak-beglaryan_EzYzW.jpg

Արտակ Բեգլարյանը մանրամասներ է ներկայացնում զինծառայողների վիրավորվելու հանգամանքների և առողջական վիճակի մասին

timthumb-4_k3unY.jpg

Տվյալ հենակետում այդ պահին եղել է 6 զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են

sahman-zinvor-1_kFwN5.png

ՊԲ-ն՝ դիրքային ու տարածքային կորստի մասին

sahman-zinvor-110_0Shvx.jpg

Արցախի Հարավ գյուղի դիրքերում փոխհրաձգություն է եղել