Ողբերգական դեպք.տղամարդ է հոսանքահարվել

Ողբերգական դեպք.տղամարդ է հոսանքահարվել

Իրադարձային Ipress 2020-04-04 19:00:00 6618
oomm_qilQc.jpg

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում բարձրավոլտ (10 հազ. վոլտ հզորությամբ) էլեկտրասյան վրա տղամարդ է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան ցած իջեցնելու համար:

 

Ժամանել են ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մեծ դժվարությամբ էլեկտրասյան վրայից իջեցրել են հոսանքահարված քաղաքացուն, ով շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Սակայն ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա մինչ հիվանդանոց տեղափոխվելն է մահացել:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Իգիթ Հակոբյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Նահապետյանի և համայնքայիյն ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկանների այսքան մեծ խմբերի ժամանման պատճառը եղել է այն, որպեսզի մահացածի հարազատներն ու ընկերները չմտնեն էլեկտրաենթակայան՝ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Զովունի գյուղի բնակիչ, 54-ամյա Վալերիկ Բաղդասարյանն էր:

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտակյքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Քոլոյանի գլխավորությամբ:

Աղբյուրի տեղեկութուններով, մահացածը աշխատում էր «Արև Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում, որպես էլեկտրամոնտաժող և դեպքի վայր են ժամանել նաև նշված ՓԲԸ-ի ներկայացուցիչները: 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21315

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Քաղաքական 1302

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Քաղաքական 297

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Հասարակական 225

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

Բանակ 186

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

Քաղաքական 162

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

Իրադարձային 144

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

Հասարակական 105

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը