Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել

Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել

Իրադարձային Ipress 2024-10-04 10:29:00 2559
porcel-en-erexayi-arevangen_3RxJJ.jpg

Hraparak.am-ը գրում է․ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անծանոթ տղամարդը ավտոմեքենայով մոտեցել է դպրոցներին և երեխաներին փորձել է իր ավտոմեքենան նստեցնել: Կատարվածը երեխաների և ծնողների շրջանում խուճապ էր առաջացրել: Իրավապահները հայտնեցին, որ տղամարդը կալանավորվել է, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցների տնօրենները հրավիրվել են ոատիկանություն:

Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչը քիչ առաջ զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն և պատմում էր, որ նման բան կիրանցեցի երեխաների հետ էլ է պատահել: Բանն այն է, որ Կիրանցում չկա մանկապարտեզ և կիրանցեցիները հերթափոխով երեխաներին հարևան Ծաղկավան և Սարիգյուղ համայնքների մանկապարտեզն են տանում, իսկ երեկոյան վերադարձնում Կիրանց: 

Մեզ զանգահարած կիրանցեցին պատմեց, որ օրեր առաջ անծանոթ տղամարդը մոտեցել է Ծաղկավան գյուղի մանկապարտեզին, ներկայացել Կիրանցի բնակիչ և դաստիարակին ասել, որ երեխաներին տա, որ իր հետ տանի Կիրանց: Դաստիարակն անմիջապես զանգահարել է ծնողներին, ծնողներն ասել են, որ ոչ մեկին չեն ուղարկել եւ այդ տղամարդուն չեն ճանաչում:

Մեր զրուցակցի խոսքով՝ երեխաներից մեկը Կիրանցի գյուղապետի թոռն է եղել, մյուս երեխաներն այն ընտանիքից են, որին պետությունը 200 հազար դոլար է առաջարկել՝ որպես Ադրբեջանին անցած տարածքների փոխհատուցում, սակայն ընտանիքը մերժել է վերցնել գումարը: Մեզ ահազանգողն ասում էր, որ նշված տղամարդուն, ով փորձել է առևանգել երեխաներին, արդեն ձերբակալել են:

Մենք կապվեցինք Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նշելով, որ անծանոթ տղամարդը փորձել է երեխաներին իր հետ տանել, բայց հետո փախելանհետացել է:

«Ոչ միլիոնատեր ենք, ոչ օլիգարխ, չգիտեմ ինչի համար ա դեպքը եղել», – ասաց նա: Եւ հավելեց. «Այո թոռնիկներս էլ են եղել մանկապարտեզում, բոլորն էլ իմ թոռնիկներն են»: Մենք վարչական ղեկավարին հարցրեցինք ասում են` այդ տղամարդուն բռնել են, տեղյա՞կ եք: Ասաց. «Ասում են բռնել են, ես լսել եմ էդպես»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը