Սյունիքում 52-ամյա տղամարդը նույն օրը երկու անգամ բռնություն գործադրելով՝ բռնաբարել է նախկին կնոջը

Սյունիքում 52-ամյա տղամարդը նույն օրը երկու անգամ բռնություն գործադրելով՝ բռնաբարել է նախկին կնոջը

Իրավունք Ipress 2020-03-15 20:09:00 6300
bss_Ax3OS.jpg

1.am-ը գրում է.

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Շահվերդյանի նախագահությամբ ավարտվել էՍարգիս Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

 

52-ամյա Սարգիսին մեղադրանք էր առաջադրվել նախկին կնոջ նկատմամբ երկու դրվագով բռնության գործադրմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի  1-ին մասով:

Ըստ  մեղադրանքի՝ 2019 թվականի օգոստոսի 14-ին, ժամը 21-ի սահմաններում Սարգիս Գ.-ն գնացել է նախկին կնոջ բնակարան, թաքնվել է մուտքի դռան մոտ: Հենց որ կինը դուռը բացել է, որ երեկոյան գիշերային հերթափոխի աշխատանքի գնա, Սարգիսը նրան հրել, նորից մտցրել է բնակարան, փակել է դուռը, քաշել-հանել է կնոջ հագուստը, նրան հրելով տարել է սանհանգույց, որտեղ փորձել է սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ, բայց վերջինիս դիմադրության պատճառով չի կարողացել նպատակին հասնել:

Սարգիսը կնոջը քաշելով տարել է հյուրասենյակ, գցել է հատակին, օգնություն կանչելու հնարավորությունից նրան զրկելու նպատակով բարձով փակել է բերանը ու կնոջ կամքին հակառակ, բռնի կերպով սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Ըստ մեղադրանքի՝ Սարգիս Գ.-ն կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունից հետո նրա հետևից գնացել է նրա աշխատավայրը՝ ճանապարհին փորձելով հարթել միջադեպն ու խնդրելով վերականգնել ընտանիքը:

Կինը մերժել է:

Սարգիս Գ.-ն վերադարձել է նախկին կնոջ բնակարանի մոտ և սպասել է, որ կինը վերադառնա աշխատանքից:

Օգոստոսի լույս 19-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, կինը հերթափոխն ավարտել ու տուն է վերադարձել:

Սարգիսն ասել է, իբր բջջային հեռախոսը գցել է բնակարանում, խնդրել է թույլ տալ, որ ներս մտնի ու հեռախոսը վերցնի: Կինը հավատացել, ներս է թողել նրան:

Սարգիսը ներս մտնելուն պես դուռը փակել ու նորից հարձակվել է կնոջ վրա, քաշքշելով հանել է հագուստը, կնոջը նորից գցելէ  հատակին, բռնել է ձեռքերն ու ևս մեկ անգամ կնոջ կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Բռնի գործողությունների ընթացքում Սարգիս Գ.-ն կնոջը պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Դատարանում Սարգիս Գ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է: Դատարանը հաշվի է առել Սարգիս Գ.-ի հետհանցավոր դրական վարքագիծը, ինչի մասին դատարանին հայտնել է տուժող կինը:

Դատարանը արձանագրել է, որ ամբաստանյալ Սարգիս Գ.-ն նախկինում երկու անգամ դատապարտվել է, այդ թվում՝ նախկին կնոջ նկատմամբ պարզապես բռնություն գործադրելու, նրա կամքին հակառակ նրա բնակարան մուտք գործելու համար: Վերջին անգամ Սարգիսը  դատապարտվել է կալանքի, բայց Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Համաներման ակտի կիրառմամբ նա ազատվել է պատժի կրումից, հետևաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84 հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ դատարանը Սարգիս Գ.-ին համարել է դատվածություն չունեցող անձ:

Միևնույն ժամանակ դատարանն արձանագրել է նախկին կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների կատարման հանրային վտանգավորության աստիճանը ու եզրահանգել է, որ կատարած արարքների համար Սարգիս Գ.-ն պետք է պատիժ կրի ազատազրկման ձևով:

Տուժող կինը քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

Սարգիս Գ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով, ու վերջին հաշվով դատապարտվել է 4  տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2019 թվականի օգոստոսի 16-ից:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը