ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է հիվանդանոցի մոտ մահացած երիտասարդը. նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է հիվանդանոցի մոտ մահացած երիտասարդը. նոր մանրամասներ Երևանում հնչած կրակոցներից

Իրադարձային Ipress 2020-09-08 19:36:00 1281
nll_5Pvi7.jpg

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ տեղի ունեցած դեպքից, որի հետևանքով հիվանդանոցի մոտ դիակ էր հայտնաբերվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, մահացածը Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ Էդուարդ Օհանյանն է, որը ամիսներ առաջ է ազատվել քրեկատարողական հիմնարկից:

Ավելին մեզ հայտնի դարձավ, որ նա Զեյթուն Վարչական շրջանում առավել հայտնի է Ռայկոմի Էդուլիկ Բոնիեմ անունով:

Երեկ shamshyan.com-ը գրել էր, որ Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղի ունեցել կրակոցները:

Փաստի առթիվ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: ԵՎ ահա մեզ հայտնի դարձավ , որ այսօր քրեական գործը Մալաթիայի քննչական բաժնից տեղափոխվել է Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի քննչական բաժին: Ավելին իրավապահները պարզել են, որ կրակոցներին ու վիճաբանությանը մասնակցել են 25-ից ավել անձիք:

Ի դեպ մեզ հայտնի դարձա , որ կրակոցների արդյունքում Էդուարդ Օհանյանին հիվանդանոց են տեղափոխել Opel մակնիշի ավտոմեքենայով եւ թողնելով դեպքի վայրում հեռացել են , ինչի արդյունքում էլ Էդուարդ Օհանյանը մահացել է: Իսկ ահա ներկայումս իրավապահները կոնկրետ քայլեր են իրականացնում միջադեպի մասնակիցների ինքնությունը եւ պատճառները բացահայտելու համար:
 

Поделиться
Класс
Send
img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են