ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերջին հրաժեշտը տվեցին կապիտան Սոս Էլբակյանին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վերջին հրաժեշտը տվեցին կապիտան Սոս Էլբակյանին

Բանակ Ipress 2020-07-16 20:59:00 4689
Հետևեք մեզ՝ Telegram-ում
sos_LPSnc.png

Այսօր Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչները վերջին հրաժեշտը տվեցին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում ստացած զինծառայող, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանին` ծնված 1992 թվականին:

Սոս Էլբակյանը տան կրտսեր զավակն էր: Հոր՝ Փայլակ Էլբակյանի խոսքերով, ինքն էր նախընտրել զինվորականի մասնագիտությունը:

«Երբ փոքր էր, գյուղից լեյտենանտի պատառոտված ուսադիր էր գտել: Վազելով, ուրախ եկավ ինձ ցույց տվեց, ասաց` ես էլ եմ ունենալու ուսադիրներ: Մեզ հուշ մնացին նրա պատվոգրերն ու մեդալները միայն»,-պատմում է Սոսի հայրը:

Փայլակ Էլբակյանի խոսքերով` դեռեւս փոքր հասակում մասնագիտության հարցում շատ հստակ կողմնորոշված որդու ընտրությանը դեմ չեն եղել: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան  ռազմական համալսարանում: Այնուհետեւ անցել է ծառայության:

Կրկին իր ցանկությունն է եղել ծառայել հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի սահմանագոտում:

Поделиться
Класс
Send
img9085_SbhUr.jpeg

Վարդան Ղուկասյան․ Քաղաքապետարանի ճանապարհը՝ քրեական գործերի թաքցման կարճ ուղի՞

img9081_jwjbM.jpeg

Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Երկրորդ նախագահի գրասենյակը՝ Փաշինյանին

img9079_TmLck.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ասացեք գոնե մի զիջում, որ Ադրբեջանն է արել». Փաշինյանը չկարողացավ պատասխանել պատգամավորի հարցին

img9078_YNeOv.jpeg

Ամուսինը հայտնել է, որ ԲԿ-ում բուժքույրն ինչ-որ ներարկում է կատարել իր կնոջը, որից 1 րոպե անց կինը մահացել է

img9077_2Ofyo.jpeg

Սարսափի մեջ ենք. Սյունիքո գյուղերի բնակիչները հաստատում են

img9074_JI9KV.jpeg

Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել

img9070_C7Dhx.jpeg

Կյանքումս 2 մեծ սխալ եմ գործել. մեկ, որ ամուսնացել եմ փոքր հասակում, մեկ էլ, որ ընտրել եմ Փաշինյանին

img9062_KG6qj.jpeg

«Ովքեր միանան ՔՊ-ին դավաճաններ են»․ Լևոն Հարությունյան

img7001_ie8d6.jpeg

Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար

img8668_bH8e5.jpeg

24 ժամ ջուր չի լինի. Տեղեկացեք

img9052_dhl7x.jpeg

Մարտի 23-ին սպասվում են G3 մակարդակի մագնիսական փոթորիկներ. Լևոն Ազիզյան

img9051_M0erl.jpeg

Կնոջը երկար նայելու համար անչափահասի սպանության բացառիկ տեսանյութն է հրապարակվել