Տեսանյութ՝ այօրվա ողբերգական դեպքից. Պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր

Տեսանյութ՝ այօրվա ողբերգական դեպքից. Պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր

Իրադարձային Ipress 2022-06-18 22:28:00 14679
Հետևեք մեզ՝ Telegram-ում
paytyun_YkFSI.jpg

Այսօր` հունիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի 3/6 հասցեում պայթյուն է տեղի ունեցել, և կա 1 զոհ, 1 վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարակա վարչության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանավել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տարածքը պատկանում է «Վելլար գրուպ» ՍՊԸ-ին, դեպքն էլ տեղի է ունեցել նշված ՍՊԸ-ի երկաթի տեղամասում։ 

Поделиться
Класс
Send