Տեսանյութն ինձ հետ ոչ մի կապ չունի. Նամակ բանակից

Տեսանյութն ինձ հետ ոչ մի կապ չունի. Նամակ բանակից

Բանակ Ipress 2022-08-12 22:16:00 1224
zinvor_1jIFy.jpg

Հարգելի լրատվամիջոցներ, Ես՝ Արման Վահանի Սիմոնյանս, 29.09.2020թ.-25.10.2020թ. որպես կամավոր գտնվել եմ ՊԲ N զորամասում ընթացող, պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների կազմում, որից հետո մասնակցել եմ նաեւ Սղնախ - Քարին տակ – Շուշիի մարտերին։ 05.11.2020թ.-ին ստացել եմ բեկորային վիրավորում։ Ներկա դրությամբ նույնպես իրականացնում եմ մարտական հերթապահություն մեր հայրենիքի ամենավտանգավոր հատվածներում։

2021թ. դեկտեմբերի 2-ին կայքում հրապարակվել է «Հայ «զինվորները» կապկպել եւ տանջում են անօգնական մկան» վերտառությամբ հոդված (Տես https://econews.am/?p=12064&l=am )։ Լրագրողական նյութում իմ լուսանկարներն են, ինչպես նաեւ տեսանյութ, որտեղ երեւում է, որ ինքնաձիգներից կապված է կենդանի մուկ, իսկ մեկ անձ հարվածներ է հասցնում կենդանուն։ Հոդվածի հեղինակը նշել է «Տեսանյութի ամբողջ ընթացքում տղամարդիկ հռհռում են տեղի ունեցողի վրա, իսկ Արման Սիմոնյանը շարունակում է տանջել եւ հայհոյել կենդանուն» եւ «Տեսանյութը լայն տարածում է ստացել հարյուրավոր այլ «հայ վրիժառուների» շրջանում»։ Հոդվածագիրը նաեւ ներկայացրել է հոգեբանների կարծիքները, որոնք մասնավորապես հայտնել են «... այն մարդիկ, որոնք առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն ... «Ցանկացած դաժան վերաբերմունք, արդեն նշանակում է հոգեբանական լուրջ խնդիրներ, եթե ոչ՝ հոգեբուժական...»»: Հիշյալ հոդվածը եւ տեսանյութը համացանցում ունեցել են մեկ միլիոնից ավելի դիտումներ։

Տարածելով իմ լուսանկարները եւ ինձ ներկայացնելով որպես կենդանիների նկատմամբ բռնություն գործող անձ՝ դրանից բխող հետեւանքներով, արատավորել են իմ անունը եւ հեղինակությունը, քանի որ տեսանյութի հետ ես ընդհանրապես որեւէ կապ չունեմ, չգիտեմ թե որտեղ է այն արվել, երբ եւ ում կողմից։ Պարզապես հարյուրավոր անձանց նման, այդ տեսանյութը եղել է իմ էջում, սակայն չգիտես թե ինչու հենց ես եմ թիրախավորվել եւ ինձ են ներկայացրել որպես բռնարար, այնինչ, ինչպես արդեն նշել եմ, տեսանյութի հետ ես որեւէ կապ չունեմ։

Վերջերս դիմել եմ հիշյալ կայքին խնդրելով հերքեն այն տեղեկությունը, որ կենդանուն տանջող անձնավորությունը հանդիսացել եմ ես, խնդրել եմ նշել, որ դա եղել է վրիպակ կամ սխալմունք, այդպիսով գոնե ինչ-որ կերպ կհարթեն իմ անվանը եւ հեղինակությանը հասցված վնասը։ Սակայն որեւէ պատասխան կամ հերքում մինչեւ օրս չի եղել։
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ հրապարակեք իմ այս դիմումը, որպեսզի հասարակությունն իմանա, որ ես որեւէ կապ չունեմ հիշյալ տեսանյութի հետ եւ իմ հասցեին հնչեցված մեղադրանքներն անհիմն են։

Ինչպես արդեն նշեցի իրականացնում եմ մարտական հերթապահություն մեր հայրենիքի ամենավտանգավոր հատվածներում, յուրաքանչյուր օր եւ ժամ անցնում է լարված պայմաններում։ Այդ ամենով հանդերձ հիշյալ տեսանյութն ամեն օր հավաքում է ավելի շատ դիտումներ եւ լրացուցիչ անգամ ունենում եմ անհիմն լարվածություն։

Ակնկալում եմ, որ գոնե մի քանի լրատվամիջոց կհրապարակեն իմ դիմումը, որով ինչ-որ կերպ կհարթվի իմ անվանը եւ հեղինակությանը հասցված վնասը։

Հարգանքով՝ Արման Սիմոնյան

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն