Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չեռնոգորիայի Դինոշա փոքրիկ գյուղում կա թթի ծառ, որը մոտ 150 տարեկան է։
Այս ծառն աչքի է ընկնում նրանով, որ հորդառատ տեղումներից հետո նրա բնից ջուրը սկսում է շատրվանի պես դուրս հոսել։
Դա բացատրվում է նրանով, որ ծառի տակ մի քանի մետր խորության վրա ստորգետնյա աղբյուրներ են։
Երբ հորդառատ անձրևներ են լինում, ջուրն իր իսկ ճնշման տակ փորձում է դուրս գալ և դուրս է գալիս ծառի բնի անցքից»։
|
|
