Տեղի է ունեցել Նարեկ Գրիգորյանի հուղարկավորությունը

Տեղի է ունեցել Նարեկ Գրիգորյանի հուղարկավորությունը

Բանակ Ipress 2024-11-16 11:44:00 1059
narek-grigoryani-hugharkavorutyuny_e2CXn.jpg

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին՝ կախված վիճակում: 

MediaHub-ը գրում է․ Նարեկը Արարատի մարզի Աբովյան գյուղից է, երեկ երեկոյան 19-ամյա զինծառայողի հոգեհանգիստն էր, իսկ այսօր նրան հանձնեցին հողին

«Աշխույժ, ընտիր երեխա էր, օգնող, փոքրուց աշխատել է, ընտանիքի հոգսը փորձել թեթևացնել, անգամ դպրոցը չի ավարտել: Համեստ ընտանիքի համեստ երեխա էր»,- ափսոսանքով նշում են համագյուղացիները:

Ապա նեղսրտում՝ աղքատը ոչ մեկին պետք չէ, «հրես՝ ո՞ւր են, ոչ ոք չեկավ, բացի համագյուղացիներից ու զինծառայողների ծնողներից ո՞վ եկավ էրեխուն ճամփի: Ոչ ոք»:

Մինչդեռ, հիշեցնում են նա, սա ողբերգություն է՝ 19-ամյա մատղաշ, կյանքի համը դեռ չզգացած երիտասարդին հողին հանձնելը, հետն էլ դեպքը տեղի է ունեցել հենց Ռազմական ոստիկանության տարածքում։ «Այսինքն՝ անտե՞ր են երեխեքը, տեր կանգնող չկա՞, ոնց էլի...»,- չեն հասկանում մարդիկ:

MediaHub-ին նեղսրտած ահազանգած քաղաքացին նշեց՝ ոչ մի պետական պաշտոնյա չկար այսօր հուղարկավորությանը: Ասում են՝ գյուղապետը երեկվանից բոլորին հրահանգում-համոզում է, որ հանկարծ իշխանության, պաշտպանության նախարարի կամ այս շարքից մնացած անձանց հասցեին մարդիկ ոչինչ չասեն, չմեղադրեն, պնդում է՝ «մեղավորները կպատժվեն»... ինչին ոչ ոք չի հավատում:

Նա նեղսրտեց,  որ չկային նաև ընդդիմության ներկայացուցիչները. «Անընդհատ ասում են՝ ամեն զինվորի կյանք թանկ է, այս իշխանությունը բանակը կազմաքանդ է անում, որ զինծառայողները չեն գնահատվում, որ պարեկը այս իշխանության համար ավելի կարևոր է, քան սահման պահողը.... Ինչո՞ւ նրանցից մեկը չեկավ, չցավակցեց, ինչպես անում էին 2020 թվականի պատերազմի օրերին: Մենակ խոսլավ չի էլի»,- հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձևավորվել է քննչական խումբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը