Տեղի է ունեցել կյանքին վերջ տված Մերիի հուղարկավորությունը

Տեղի է ունեցել կյանքին վերջ տված Մերիի հուղարկավորությունը

Իրադարձային Ipress 2024-11-30 11:44:00 3666
merin-verj-e-tvel-kyanqin__AlzG.jpg

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը Տելեգրամյան իր ալիքում տեղեկություն է տարածել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան վարչական տարածքում ողբերգական դեպք է տեղի ուենցել։

«Բարև Ձեզ պարոն Ղուկասյան, Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան (Օրջոնոգիձե) վարչական տարածքում երեկ ողբերգական դեպք տեղի ունեցավ։ Զարգարյան Ռոստոմի (Գուգուշի) կնոջը՝ Մերիին գտել էին կախված իրենց անասնագոմում։ Ռոստոմը պայմանագրային զինծառայող է, խմող, պոստերում խաղացող, զինակիցներն ու հարևաններն ասում են նաև ունի բելի գարյաչկա, ասեմ որ ուներ մի հրաշալի կին, խելոք, համեստ, նվիրված ընտանիքին և իր երեք անչափահաս երեխաներին, մեծը 6-րդ դասարանում է։

Երեկ չէ առաջին օրը 26.11.2024թ այդ ալկաշը պետք է լիներ դիրքերում, որպեսզի հաջորդ օրը մասնակցի համագյուղացու քառսունքին։ Դիրքերից կամ թույլտվությամբ, կամ էլ ինքնուրույն, ինչպես միշտ են բոլորն անում, իջել է ու մասնակցել քառսունքին։Բնականաբար՝ էնքան է լակել, որ գիշերը հերթական անգամ իր սև գործն է արել կնոջ հետ, ի միջայլոց մայրն (կիսուրը) էլ է շատ նվաստացրել այդ հարսին, ու արդեն պատկերացրեք ինչպիսի հոգեվիճակում է եղել, որ ոչ հաշվի է առել գալիք ամանորը, ոչ էլ իր երեք անչափահաս երեխաները ու գնացել է այդ քայլին։ Ամբողջ Ճամբարակն ու Վահան գյուղը սգում է այդ կնոջ համար, ասում են պտի այդ այլանդակն իրեն կախեր։ Պարոն Ղուկասյան խնդրում եմ բարձրաձայնեք թե՛ ուղիղ եթերում, թե՛ Ձեր տելեգրամյան էջով՝

1.Ինչո՞ւ են նմաններին թողնում դիրք պահի,
2.Արդյոք ռազմականը տեղեկացել է ինքնակամ՞ է լքել դիրքը, թե՞ թույլտվությամբ,
3.Եվ մինչև երբ՞ պետք է խմել, ծխելը և նմանատիպ պահվածքը շարունակվի դիրքերում։
Այս հարցը միայն Դուք կարող եք բարձրաձայնել։ Իրեն կախելուց առաջ տեսանյութ է ուղղարկել քրոջը Մերին, որ տես` ոնցա ծեծել, գլուխը ջարդել, մարմնի տարբեր հատվածներին կապտուկներ, քրոջն էլ ասելա, որ ինձ կախեմ՝ չզարմանաք։ Թաղումն է այսօր ու աղջկա հայրն առանձին է հաց տալու, ամուսինն առանձին»,- գրել էր Ղուկասյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանի հետ, ով նշեց, որ այս պահին հիվանդանոցում է գտնվում, սակայն դեպքի մասին տեղյակ է։

«Լսել եմ դեպքը, վաղը կհասնեմ գյուղ, կմասնակցեմ կնոջ արարողություններին։ Ամուսնուց վատ բան չեմ տեսել, նորմալ մարդ է, հիմա էլ ծառայության մեջ է։ Դե հիմա բոլորն են խմում, բայց հարբեցող չի եղել։ Ամուսինը և՛ հոգեհանգստին է մասնակցել, և՛ հուղարկավորությանը կմասնակցի։ Ես չեմ լսել, որ կնոջը ծեծի կամ հայհոյի։ 6 հոգով են ապրել՝ տղայի մոր հետ։ Ռոստոմը հայր չի ունեցել։ Մերին էլ լավ աղջիկ էր, նրանից ևս վատ բան չեմ տեսել։ Մեր գյուղի բնակիչ չի եղել, Ճամբարակից է եղել։ Ինչով կկարողանամ՝ կօգնեմ այդ ընտանիքին։ Բոլորը սգում են աղջկա մահը»,-ասաց մեր զրուցակիցը։

Տեղեկությունները, որ կնոջ հուղարկավորությունից հետո այսօր հայրն առանձին է հաց տալու, ամուսինն առանձին՝ Արշակ Մկրտչյանը հերքեց։

«Նման բան չկա, այսօր կհուղարկավորվի մեր գյուղում»,- նշեց նա։

Поделиться
Класс
Send
img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2463_8uSib.jpeg

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

img2460_SBwS1.jpeg

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

img2459_OvAPv.jpeg

«Թուրքերը բացում են». Ինչ շշնջաց Միրզոյանը Փաշինյանի ականջին ՏԵՍԱՆՅՈՒԹ

img2457_QI5Ij.jpeg

«Հիշեցի՞ք մեզ, ձեր սանիկներն ենք». աղջիկները՝ Նիկոլ Փաշինյանին

img2455_y6OS8.jpeg

Հայտնի մարմնավաճառն էլ է աջակցում Փաշինյանին

Հասարակական 20655

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13569

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Իրադարձային 9300

Գրկախառնվել եմ ու պռոշն եմ համբուրել․ Մանկապղծության դեպքի երրորդ անձը մանրամասներ է պատմում. տեսանյութ

Հասարակական 3216

Ես մենակ բերանն եմ համբուրել․ Վեդիում 2 քույրերի մանկապղծության 3-րդ մեղադրյալ

Քաղաքական 2352

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Հասարակական 1143

Wildberries-ը վերականգնում է ապրանքների վաճառքը երկրից դուրս

Հասարակական 720

Հազարավոր հասցեներում լույս չի լինի

Քաղաքական 498

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Հասարակական 495

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Հասարակական 429

ՌԴ երկինքը փակ է․ դեպի Երևան չվերթները չեղարկվել են