«Կալանավոր եմ». տարեց կնոջը փակի տակ պահող «Եվրոպլաստ 999»-ի տերը սպառնացել է լրագրողին և խլել հեռախոսը

«Կալանավոր եմ». տարեց կնոջը փակի տակ պահող «Եվրոպլաստ 999»-ի տերը սպառնացել է լրագրողին և խլել հեռախոսը

Իրադարձային Ipress 2024-12-01 10:07:00 1584
Հետևեք մեզ՝ Telegram-ում
kalanavor-em_k7di6.jpg

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Ռոբոտների գործարանի»-ի տարածքում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ-ի ղեկավարը հարձակվել է Oragir.News-ի լրագրող Նարեկ Խաչատրյանի վրա, որն այդ պահին իր մասնագիտական գործունեությունն է իրականացնելիս եղել։

Oragir.News-ը ահազանգի հիման վրա ուղևորվել էր նշված տարածք՝ լուսաբանելու միայնակ տարեց կնոջ, որը 3 օր գտնվում է անազատության մեջ։

«Ոնց որ կալանվոր լինեմ, ոչ գնում եմ, ոչ գալիս եմ, ոչ մեկին չեն թողնում ոչ գան, ոչ էլ գնան։ 1995 թվից՝ 30 տարի այստեղ եմ բնակվել, այսօր ամբողջ օրը սիրտս ցավում է, ամբողջ օրը լարված վիճակում եմ եղել, գիշերը չեմ կարողացել քնել։ Գիշերը սիրտս քանի անգամ վատացել է։ Ասում է՝ դոմիկդ 1 շաբաթից հավաքի, տար։ Հենա՝ վեշերը հավաքած, դուրսը դրած ա։

Հարևանը եկավ, մի քիչ խոսեց, թողեց գնաց, չկարողացավ մտներ, տեղ չկա, չեն թողնում ոչ մեկին ներս մտնի։ Ի՞նչ անեմ ես հիմա։

Ծառերը կտրել վառել են, ծախել են ուրիշների վրա՝ կամազով հավաքեցին տարան։

Ես պատահական կանգնած էի, եկան, տրակտորով քանդեցին, ասի՝ ի՞նչ ես անում, բա՝ սենց ա պետք, քանդում եմ ես։ Էլ ի՞նչ կարամ խոսամ։ Համարյա 150 հատ ծառ ա կտրել, թափել, 30 տարվա ծառեր՝ պոպոքի, տանձի, ծիրանի, ամեքից 10-15 հատ։

Սա երրորդ օրն է, որ չեմ կարողանում դուրս գալ, վաբշե դուրս չեմ եկել, ոչ մի տեղ չեմ գնացել, բացի հայաթից»,- ասաց տիկին Օֆիկը։

Տարեց կնոջ հետ զրույցը չէինք ավարտել, երբ «Եվրոպլքաստ 999» ընկեության տարածքից դուրս եկավ մի տղամարդ և մոտեցավ մեզ։ Ներկայացանք, որ լրագորղ ենք, հարցրեցինք՝ կարո՞ղ ենք արդյոք իրեն ևս լսել, որ խնդիրը ներկայացնի, վերջինս հրաժարվեց։

Ավելին, սույն տղամարդը հրամայեց, որ կինը ներս մտնի և դարպասի դուռը փակի։

«Օֆի՛կ, մտի՛ ներս, մտի՛ ներս, Օֆիկ։ Օֆիկ ջան, մտի ներս, ցավդ տանեմ, գնա ներս հլը, գնա՛ ներս։ Գնա՛ ներս, դուռդ փակի՛»,- ասաց տղամարդը, ինչին տարեց կինը լուռ հնազանդվեց՝ ներս մտավ և դուռը փակեց։

Դրանից հետո արդեն սկսվեց լրագրողի նկատմամբ սպառնալիքները՝ նկարահանումը դադարեցնելու պահանջով։ «Մի՛ նկարի, դու իմ տարածքը մի՛ նկարի, կամեռադ էլ էն յան պահի, ո՞վ ես դու վաբշե»,- ասաց սույն անձը, ապա լրագրողի ձեռքից խլեց հեռախոսը, որով նա նկարահանում էր իրականացնում։

Դրանից հետո արդեն, քաղաքացին ավելի ազատ սկսեց սպառնալիքներ հնչեցնել՝ իմանալով, որ այլևս չի տեսաձայնագրվում կատարվածը և շուրջ 15-20 րոպե հեռախոսը չէր վերադարձնում լրագրողին, ավելին՝ առաջարկում էր մտնել իրենց տարածք և այնտեղ հարցերը պարզել։ Բնականաբար լրագրողը հրաժարվել է։ Այդ պահին լրագրողի հետ դեպքի վայր մեկնած քաղաքացին փորձել է նկարել կատարվողը, թե ինչպես է տղամարդը խլել նրա հեռախոսը և սպառնալիքներ հնչեցնում, որից հետո նա հեռախոսը վերադարձրել է, ապա կրկին սպառնացել տարածքը լքել։

Նշենք նաև, որ լրագրողի հեռանալուց հետո քաղաքացին նաև հայհոյանքներ է հնչեցրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Oragir.News-ը կատարվածի վերաբերյալ հայտնել է ՆԳՆ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Поделиться
Класс
Send
jur-chi-linelu_isVWB.jpg

Մինչև 18:00 ջուր չի լինելու

sergey-lavrov_336-a.jpg

Հայաստանում, հավանաբար, լսել են «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմեռների» խորհուրդը. Սերգեյ Լավրով

aravotyan-surcch_jlhjE.jpg

Սրտաբանը խոսել է առավոտյան սուրճի օգտակարության մասին

marzayin-transport_AHXbV.jpg

Կարևոր` մարզերից հանրային տրանսպորտով Երևան եկող քաղաքացիների համար

rafayel-yeranosyan_cC69N.jpg

Բժիշկը զանգեց, ասեց` «նարկոզից դուրս չհելավ», լացեցի. Ռաֆայել Երանոսյան

spanutyun_3LylR.jpg

Նոր մանրամասներ են հայտնի 39-ամյա Արտաշեսի սպանության դեպքից

taradrami-poxarjeqner_dCXr4.jpg

Եվրոն, դոլարը և ռուբլին թանկացան․ ԿԲ

tigran-keosayan_8HQ1e.jpg

Պուտինը Տիգրան Քեոսայանին վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհել

hh-pn-ural_DN1Rc.jpg

Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»

xoshor-avtovtar-2_BX1l8.jpg

Խոշոր ավտովթար՝ Աբովյան քաղաքում

jur-chi-linelu-9_LCkc2.jpg

Տասնյակ հասցեներում ջուր չի լինելու

exanaky-hayastanum-1_1abEz.jpg

Ինչպիսի եղանակ սպասել հանգստյան օրերին

Հասարակական 124470

Կարևոր լուր՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Հասարակական 90264

«Այլանդակ, ժողովրդի աչքից ընկար». Տեսեք`ինչ են գրել Կարեն Հովհաննիսյանի կնոջը

Life 85200

Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրել. բաժանումից հետո Անդրի և Անիի կյանքում կրքերը չեն հանդարտվում

Իրադարձային 74130

Ովքեր են այսօր Երևանում հրդեհից մահացածները․ Նրանցից մեկը գինեսի ռեկորդակիր է․ ՖՈՏՈ

Life 69837

Քույրերս ու եղբայրս այլևս չկան. Ողբերգություն Սևակ Խանաղյանի ընտանիքում

Հասարակական 63009

Ինչ է սպասվում վարկը սահմանված ժամկետից շուտ կամ ուշ մարելու դեպքում

Քաղաքական 59838

«Ա՛յ համբալ, Օպել եմ քշում ու գյուղացի եմ»․ Աղասի Կարապետյան

Տնտեսական 57054

Կտրամադրվի աջակցություն․ նշված են շահառու ընտանիքները և գումարի չափը

Հասարակական 47115

Լավ լուր՝ թոշակառուների համար․ Որոշումն ընդունվեց

Life 44433

Ինչ երգ է նվիրել «օրենքով գող» Արսեն Երևանսկին իր սիրելիին