Տատին սպանած 18-ամյա թոռը մանրամասներ է հայտնել սպանությունից. Լուսանարներ՝ դեպքից

Տատին սպանած 18-ամյա թոռը մանրամասներ է հայտնել սպանությունից. Լուսանարներ՝ դեպքից

Իրադարձային Ipress 2022-11-02 16:50:00 390
spanutyun_lqgFF.jpg

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Բազումի բաժին Վանաձորի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ բնակարանում հայտնաբերել է 82-ամյա մոր դիակը՝ երակները կտրած վիճակում: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը ։

«Տղամարդը նաև հայտնել էր, որ մայրը ինքնասպան է եղել: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 82-ամյա կնոջը սպանել է 18-ամյա թոռը:

Ժամը 16.00-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժին: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ տատն այդ օրը պատշգամբից գոռում էր, որ իրեն չեն պահում, մշտապես սոված է, ինքն էլ դա լսելով՝ քաշքշելով նրան տուն է մտցրել, այնուհետև մոտ 20 րոպե վիճաբանել են իրար հետ:

Այդ ընթացքում տատը խոհանոցից վերցրել է դանակը և անկանոն շարժումներ անելով՝ վնասել է իր ձեռքը, ինչից հետո ինքը խլելով դանակը՝ երկու անգամ խփել տատի դաստակին: Այնուհետև տատին պառկեցրել է անկողնու վրա և դանակը դնելով նրա ձեռքի մեջ՝ դուրս է եկել տնից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը