Տավուշի մարզում 2 եղբայրներ թոշակառուից գնել են 5 խոշոր եղջերավոր անասուններ և վճարել են 1 մլն 180 հազար դրամ, որից 440 հազար դրամը եղել են հուշա

Տավուշի մարզում 2 եղբայրներ թոշակառուից գնել են 5 խոշոր եղջերավոր անասուններ և վճարել են 1 մլն 180 հազար դրամ, որից 440 հազար դրամը եղել են հուշանվեր թղթադրամներ

Իրադարձային Ipress 2025-01-19 10:50:00 1374
xardaxutyan-depq_dBGQo.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 16-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 24-ամյա Դանիել Զիրոյանը և 28-ամյա Միքայել Զիրոյանը 2024 թ. Հունիսին Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Վաչագան Գրիգորյանից գնել են վերջինիս պատկանող 5 եղջերավոր անասունները, որի դիմաց վճարել են 1 մլն 180 հազար դրամ, որից 440 հազար դրամը եղել են հուշանվեր թղթադրամներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Վ.Գրիգորյանը հայտնել է, որ 2024թ. հունիսի վերջերին Մովսես գյուղի այգիների տարածքից վաճառել է իրեն պատկանող 5 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ՝ 4 գլուխ հորթ, 1 գլուխ ցուլ 1 մլն 180 հազար դրամ գումարով Դ. Զիրոյանին և Մ. Զիրոյանին, նույն պահին Մ.Զիրոյանը իրեն է վճարել 1 մլն 180 հազար դրամ գումար 20 հազար անվանական արժույթներով, ով նշված գումարը պահել է իր տանը մետաղյա պահարանում, այնուհետև օրեր առաջ նկատել է, որ իրեն տրամադրված գումարից 440 հազար դրամ գումարը կեղծ է, այսինքն՝ 20 հազար դրամ անվանական արժույթով հուշանվեր թղթադրամներ են՝ 22 հատ:

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ. Զիրոյանին և Դ. Զիրոյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Միքայել և Դանիել Զիրոյանները հարազատ եղբայրներ են։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը