Տաշիրում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայրն ու որդին մահացել են, մայրը ծայրահեղ ծանր վիճակում է

Տաշիրում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայրն ու որդին մահացել են, մայրը ծայրահեղ ծանր վիճակում է

Իրադարձային Ipress 2024-09-18 20:09:00 1164
voghbergakan-avtovtar-5_wlIj_.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարրաները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:  

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքեներից դուրս են բերել փրկարարները:  

Օպերատիվ է գործել «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են, վիրավորն էլ վարորդի կինն է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկն էլ խփել է խոշոր եղջերավոր անասունի, որը անկել է:

Պարզվում է նաև խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Opel»-ը եղել է կայանված, երբ «DAF»-ը, որպեսզի չհարվածի խոշոր եղջերավոր անասունին, փորձել է փախցնել, սակայն չի ստացվել, հարվածել է կովին, ապա «Opel»-ին, ինչից հետո «Opel»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:

Поделиться
Класс
Send
img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

img9438_T8Nmp.jpeg

Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են

img9044_VL9Ze.jpeg

Ռուբլին կտրուկ թանկացավ

img9421_SYyTK.jpeg

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

img9420_h0RdU.jpeg

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց

img9418_O0fTS.jpeg

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». երեխայի ազգական

img9417_eItzS.jpeg

«Էս մութ պատմության մեջ, Մեկը կա` իրեն եմ փնտրում..» Էքստրասենսը՝ նոր մանրամասներ հայտնեց

img9415_ucqKM.jpeg

«Կորած երեխայի հարցի շուրջ մի քանի նկատառում». Նարինե Մանուկյան

Հասարակական 28077

Մայրիկի սրտում մի տեսակետ կա

Հասարակական 27660

«Էս մութ պատմության մեջ, Մեկը կա` իրեն եմ փնտրում..» Էքստրասենսը՝ նոր մանրամասներ հայտնեց

Իրադարձային 20802

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել

Հասարակական 19059

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան (լուսանկար)

Հասարակական 12645

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ոնց որ թարս լիներ, էդ օրը մայրը երեխայի կոշիկը պինդ էր կապել, հետք չկա». երեխայի ազգական

Հասարակական 12642

«Երեխեն հաստատ կգտնվի, ողջ է»

Իրադարձային 12351

«Կորած երեխայի հարցի շուրջ մի քանի նկատառում». Նարինե Մանուկյան

Իրադարձային 9456

Դեպքը կրիմինшլ է. աստղшբան Լուսյա Հակոբյանը մանրամասներ հսյտնեց

Իրադարձային 6825

Անհետ կորած Տիգրանի հայրն առավել հավանական է համարում երեխային գողանալու տարբերակը

Հասարակական 6303

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծնողներին զանգել են, երեխայի մասին կեղծ տեղեկություն տվել․ ինչ է այս պահին կատարվում Մարմարիկում