«Վիրավոր եմ, դաշտում, մենակ»․ Արման Օհանջանյանը մոր հետ էր խոսում, երբ հակառակորդը վերջին հարվածը հասցրեց նրան

«Վիրավոր եմ, դաշտում, մենակ»․ Արման Օհանջանյանը մոր հետ էր խոսում, երբ հակառակորդը վերջին հարվածը հասցրեց նրան

Բանակ Ipress 2024-07-14 23:00:00 2652
arman-ohanjanyan_SOUZp.jpg

Ընդամենը 23 տարեկան Արմանը թողեց իր 7 ամսական որդուն ու վճռեց՝ ինքը պետք է գնա կռիվ, որ իր որդին ստիպված չլինի կռվել։ Արման Օհանջանյանը ուսումը շարունակել է Իվանյանի ռազմական վարժարանում։ Երազում էր ռազմական բժիշկ դառնալ։ Սովորեց, ավարտեց, բայց առողջական խնդիրների պատճառով չզորակոչվեց բանակ։

«Դժվարություններ էր կրում շատ, տանջվում էր, բայց այդ մասին միայն ինձ էր պատմում, ինձ հետ էր կիսվում։ Անգամ, եթե շատ ծանր վիճակում լիներ, եթե իրենից որևէ մեկն ինչ-որ բան խնդրեր, ինքը կգնար, կհասներ օգնության»,- այս մասին Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը։

Գազալցակայանում Արմանը  հանդիպել է արցախցի մի տղամարդու, որը մեկնելիս է եղել Արցախ։ Արմանը մեքենան թողել է հենց լցակայանում ու անծանոթ տղամարդու հետ գնացել։ Մայրը խնդրել է, որ գա, գրկի որդուն ու նոր գնա, բայց Արմանը շտապել է։

Հոկտեմբերի մեկին Արմանը հասնում է Ջրական։ Մորը նամակ է գրում, որ հասել է, ամեն ինչ լավ է և, որ իրեն շատ-շատ է սիրում։ Հետո մեկ ուրիշ նամակ է ստանում մայրը․ «Մամ, որ ինձ հետ մի բան լինի, չվախենաս, գլուխդ բարձր կքայլես։ Պոստերը ցրիվ են տվել, գալիս են մեզ վրա, միայն հիշիր՝ ես ձեզ շատ եմ սիրում, ինչ արել եմ՝ կներեք, ողջ մնամ, կզանգեմ»։

Այդ օրն Արմանը վիրավորում է ստանում։ Հետո ծնողները կարողանում են մի կերպ կապ հաստատել որդու հետ։ Նա հիվանդանոցում է եղել։ Արմանը հոկտեմբերի 17-ին եկել է տուն, պատմել, որ 400 հոգանոց ջոկատից 6-8 հոգի են ողջ մնացել։ Մնացել է մի քանի օր ու չնայած մոր ու կնոջ հորդորներին, խնդրանքներին նորից վերադարձել է մարտ դաշտ․ «Ես գնում եմ, որ ժամանակը չգա ու իմ երեխան գնա»։

Արման Օհանջանյանը հանուն հայրենիք, հանուն Արցախի համար մղվող մարտերում քաջի մահով ընկել է հոկտեմբերի 20-ին։

«Կյանքիս ամենադաժան օրը։ Զանգել է հորը ու ասել, որ վիրավոր է ու դաշտում է, մենակ։ Ես անմիջապես զանգեցի, վերցրեց, ասաց, որ ինչ-որ խաչի մոտ է, շատ դանդաղ էր խոսում, ասաց, որ վիրավոր է վիզը, ուսը, կողքերը և ոտքը։ Եկեղեցու մոտ էի, նորից զանգեց Արմանը ու այդ պահին շատ ուժեղ գմփոց եկավ, վախից հեռախոսն անջատեցի։ Լուսադեմին նորից զանգ եկավ, ասացին՝ Արմանն էլ չկա»,-պատմում է մայրը։

Արման Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։

Մանրամասնրը՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն