Վիտալի Բալասանյանի ղեկավարած կուսակցության իրականացրած միջոցառման դեպքով քրեական գործ է հարուցվել

Վիտալի Բալասանյանի ղեկավարած կուսակցության իրականացրած միջոցառման դեպքով քրեական գործ է հարուցվել

Իրավունք Ipress 2020-05-14 14:55:00 438
vitali-balasanyan_gAyZh.jpg

Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցության իրականացրած միջոցառման դեպքով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից։

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախում իրականացած նախագահական ընտրությունները վկայեցին մեր երկրում քաղաքական դաշտի խորը ճգնաժամի մասին։ Հարկ է նշել, որ Արցախում արդեն տարիներ շարունակ գրեթե բացակայում են ներքին քաղաքական գործընթացները։ Հույս կար, որ այս համապետական ընտրությունները կդառնային այն սկզբնակետը, որից կսկսվեր իրական քաղաքական գործընթացներ: Սակայն, որոշ ուժերի թեթև ձեռքով կանաչ ճանապարհ հարթվեց ընտրություններն, երկրորդ փուլում առանց պայքարի ընթանալու համար։ Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի համապետական ընտրությունները որևէ դրական ազդեցություն չունեցավ Արցախի Հանրապետության քաղաքական կյանքի վրա, իսկ երկրում տեղի ունեցած փոփոխությունն ընդամենը իշխանության փոխանցման գործընթաց էր, որի անունը դրեցին ընտրություն։

Սիրելի՛ հայրենակիցներ․

ինչպես գիտեք, Արցախի «Արդարություն» կուսակցությունը նամակներ էր պատրաստել արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումների, քողարկված գործընթացի և իր դիրքորոշման վերաբերյալ՝ ուղղված ԱՀ նախագահին, ԱՀ ԱԺ նախագահին, ԱՀ ԱԳ նախարարին և ԱՀ նորընտիր նախագահին։ Միջոցառումն իրականացնելուց հետո, երեկոյան պարզ դարձավ, որ կուսակցության իրականացրած միջոցառման կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ երեկ պարզ դարձավ, որ 6-7 կուսակցական անդամներով, բոլոր առողջապահական նորմերը և սոցիալական հեռավորությունները պահպանմամբ, նամակներ հանձնելու կապակցությամբ, որոշում է կայացվել հարուցել քրեական գործ։

Արցախի «Արդարություն» կուսակցությունը գտնում է, որ իշխանությունները գործել են ոչ իրավաչափ, խախտել ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքն՝ իրականացնելով քրեական հետապնդում կուսակցության նկատմամբ։

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքական իշխանությանը զերծ մնալ խիստ վիճելի ու ակնհայտ քաղաքական երանգ ունեցող քրեական գործեր ու քրեական հետապնդումներ իրականացնելու գայթակղությունից։

Սիրելի հայրենակիցներ.

Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որպես ընդդիմադիր ուժ, կրկին անգամ վստահեցնում է, որ ոչ մի քրեական գործ, ոչ մի ճնշում չի՛ կարող մեզ հետ պահել մեր դիրքորոշումից և շարունակական պայքարից։ Մենք ստիպելու ենք գործադիր իշխանությանը հասկանալու, որ իշխանությունը պատասխանատվություն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Իսկ ենք հուսախաբ չենք անելու մեր ընտրողներին՝ աշխատելու ենք, վերահսկելու ենք իշխանության կողմից իրականացված ծրագրերի օրինականությունն ու արդյունավետությունը»,- նշված է հայտարարությունում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը