«Մեկ տարվա ծառայող էր, ընտիր երեխա». վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

«Մեկ տարվա ծառայող էր, ընտիր երեխա». վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Բանակ Ipress 2024-06-25 21:54:00 606
davit-nersisyan-1_afea3.jpg

Հունիսի 24-ին զինվորական հոսպիտալում մահացած զինծառայող 19-ամյա Դավիթ Ներսիսյանը Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքից էր:

Համայնքի վարչական ղեկավար Արայիկ Հոդաբաշյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նա տան մեծ տղան էր, ունի ևս մեկ եղբայր:

Վերջինիս խոսքով՝ տղայի մահվան մասին երեկ են իմացել: Նա ընտանիքին բնութագրեց դրական հատկանիշներով:

«Մեկ տարվա ծառայող էր, ընտիր երեխա, համեստ ապրող մարդիկ են, արտագնա աշխատանքի է մեկնում հայրը»,- նշեց վարչական ղեկավարը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ, ըստ հաղորդման, զորամասում՝ շարքում կանգնած ժամանակ, զինծառայողի մոտ նկատվել է ինքնազգացողության հանկարծակի վատացում և գիտակցության կորուստ: Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դիակի արտաքին զննության արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան հանգամանքները պարզվում են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը)։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը