Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում

Life Ipress 2024-04-18 11:14:00 216
Հետևեք մեզ՝ Telegram-ում
vache-tovmasyan_q7pR_.jpg

«ANORA» ֆիլմի մրցութային պրեմիերան կկայանա Կաննի կինոփառատոնում: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը։  Այս մասին հայտնում է Vnews-ը։

Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է Շոն Բեյքերը, դերասանական կազմում ընդգրկված են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը, Յուրի Բորիսովը և այլք։ 

Կարեն Կարագուլյանը Շոն Բեյքերի ֆիլմերի մշտական ​​մասնակիցն է․ նա նկարահանվել է  նրա բոլոր ֆիլմերում, այդ թվում՝ «Մանդարին» և «Օսկարի» առաջադրված «Ֆլորիդայի նախագիծը» ֆիլմերում: Վաչեն հայտնի է  «Vitamin club» հումորային նախագծից, որը հեռարձակվում էր Հայաստանում 2010-ից մինչև 2016 թվականը։

Վաչե Թովմասյանը լուրը հայտնել է ինստագրամի իր էջի սթորի բաժնում՝ գրելով. «Ես չէի կարող ավելի հպարտ լինել: Շնորհավորում եմ Շոն Բեյքեր: Շնորհակալ եմ տրված հնարավորության համար. գնահատում եմ շատ: Շնորհավորում եմ դերասանական և ստեղծագործական կազմին: Չեմ հավատում, որ սա տեղի է ունենում»: 

Поделиться
Класс
Send
varordneri-hamar_xrsvf.jpg

Կարևոր՝ վարորդների համար․ փոփոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

gazanjatum_b7Lcj.jpg

36 ժամ գազ չի լինելու

jur-chi-linelu_WpiNM.jpg

Վթարային ջրանջատումներ մայիսի 2/3-ին

andzrev-kga_jM-dU.jpg

Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի

dramakan-ajakcutyun_6xQ5p.jpg

Դրամական աջակցություն՝ հիփոթեքով բնակարան գնած ընտանիքներին

erevan-moskva-chvert_5GvtU.jpg

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել

ashakerty-mahacav_haSyA.jpg

7-րդ դասարանի աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ էլ մահացել է

dolar-tankacav_7OPza.jpg

Ինչ փոխարժեքներ սահմանեց Կենտրոնական բանկը

knojy-berman-en-entarkum_ZmO5d.jpg

Լարված իրավիճակ․ Բերետները կնոջը քարշ տալով բերման են ենթարկում. Տեսանյութ

arshak-petrosyan_acJ4t.jpg

Ինչպես է հափշտակված ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու մի մասը հայտնվել դատավորի մեքենայում․ Մանրամասներ

karkut_KD9SU.jpg

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

noracin-e-mahacel_MmWgS.jpg

Ողբերգական դեպք Արարատի մարզում