Վաղվանից օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Վաղվանից օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա

Իրադարձային Ipress 2025-01-15 13:14:00 2751
Հետևեք մեզ՝ Telegram-ում
exanaky-hayastanum_LvL6N.jpg

Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում հունվարի 15-ի ցերեկը, 16-18-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։

Հունվարի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 16-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 3-5 աստիճանով։

Поделиться
Класс
Send