Սպանության փորձ՝ Աղավնատուն գյուղում․ կա վիրավոր.Տեսանյութ

Սպանության փորձ՝ Աղավնատուն գյուղում․ կա վիրավոր.Տեսանյութ

Իրադարձային Ipress 2020-03-09 18:55:00 1887

Մարտի լույս 5-ի գիշերը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնեցին, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել Աղավնատուն գյուղի 36-ամյա մի բնակիչ։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել հենց Աղավնատուն գյուղից։ Դեպքի վայրում՝ գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի թիվ 30 տան դիմաց հայտնաբերվեցին ինքնաձիգի պարկուճներ։ Կրակոցներից վնասվել էին տուժողի ավտոմեքենան ու տան դարպասը։


Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արմավիրի և Լոռու մարզային վարչությունների, ինչպես և նախաքննական մարմնի գործընկերների հետ, թարմ հետքերով բացահայտեցին սպանության փորձը։

Պարզվեց՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը։ Նույն օպերատիվությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին 34-ամյա կասկածյալին։

Արմավիրի մարզի բնակիչը ոստիկանությունից ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը