Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն. փոխմարզպետ

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն. փոխմարզպետ

Բանակ Ipress 2022-09-15 14:22:00 3789
hretani_OH44V.jpg

Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիները որոշակի դիրքային առաջխաղացում ունեն։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը։

«Գյուղի մեջ չեն մտել, բայց կան թշնամական դիրքեր, որոնք շատ մոտ են գյուղին։ Կանայք ու երեխաները Ներքին Հանդից տարհանվել են, բայց տղամարդիկ գյուղում են, նրանց զենք է տրամադրվել, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան օգտակար լինել ԶՈՒ-ին»,-ասաց Ղազարյանը։ Փոխմարզպետի փոխանցմամբ՝ Սրաշեն, Շիկահող և Ծավ գյուղերից բնակչությանը տարհանելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

«Ներքին Հանդից, այո՛, կանայք ու երեխաները տարհանված են, բայց Շիկահողից, Սրաշենից ու Ծավից՝ ոչ։ Բնակիչները տեղում են, տղամարդիկ՝ զինված»,-նշեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Աժ-ում երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը վերջին օրերին օկուպացրել է 10 քառ. կմ տարածք ՀՀ սուվերեն տարածքից, ևս 40 քառ. կմ տարածք ադրբեջանցիներն օկուպացրել էին 2021թ. մայիսին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը