Սյունիքի գյուղերից մեկում հայկական համազգեստով կասկածելի մարդիկ են նկատվել․ Մանրամասներ

Սյունիքի գյուղերից մեկում հայկական համազգեստով կասկածելի մարդիկ են նկատվել․ Մանրամասներ

Իրադարձային Ipress 2022-09-18 23:03:00 127083
syunik_Si3y6.jpg

Երեկվանից Սյունիքի մարզի Շաքի գյուղում մարդիկ խուճապի մեջ են։ Իրար ականջի պատմում են, թե ինչպես են օտարազգիները, հավանաբար թշնամին, մտել Շաքի և ներկայացել հայ զինվորականներ։ Yerevan.Today-ին են փոխանցել տեղացիների զրույցներից։

Մեզ հետ կապ հաստատած քաղաքացին պատմում էր, որ հայկական զինվորական հագուստով մի քանի անձ մտել է Շաքի, մոտեցել են մի կնոջ, հարցրել են, թե կարո՞ղ են մնալ իրենց տանը, տեղ կտա՞ն արդյոք զինվորականներին, այդ կինը պատասխանել է, որ կարող են, բայց գումարի դիմաց։ Այդ կնոջ հետ երկխոսությունից հետո, նույն խումբը ճանապարհվել է տեղի մթերային խանութներից մեկը։

«Հայի կերպար չեն եղել, խանութի աշխատողը մի պահ անհանգստացել է, դե տարածքում ուրիշ մարդ չի եղել։ Այդ մարդը հարց է տվել՝ ձեր գյուղում, ոնց հասկացա, կանայք չեն լքումհա՞, այդ կինն ասել է՝ ինչի՞ պետք է լքեն։ Հետո խանութի աշխատողը հարցրել է՝ բա դու որտեղի՞ց ես, ասել է մի վախեցեք, ես հայ եմ։ Խի՞ պետք ա միանգամից վախենա, ասի՝ հայ եմ»,-պատմում է մեր զրուցակիցը։

Շարունակելով պատմությունը, շաքեցին նշում է, որ խանութի աշխատակիցը հետաքրքրվել է նաև, թե ում տուն են եկել։ Դե փոքր գյուղ է բոլորը բոլորին ճանաչում են։ Այդ տղամարդը ինչ-որ Վաղոյի անուն է տվել։

Մեկ այլ շաքեցի հավելում է, որ խանութի աշխատակիցը խանութ մտած տղամարդը քիչ հեռու այլ լեզվով է հաղորդակցվում մյուսների հետ։ Այս կասկածելի դեպի մասին խանութի աշխատակիցը շտապ ահազանգել է համայանքապետին։

«Դրանից հետո եկել է ԱԱԾ-ն, հավաքել տարել է։ Գյուղի ժողովրդին էլ ասել են՝ եկել են մոբի համար, հայ են, բայց ոչ մեկ չի հավատացել։ Մինչև հիմա ուրիշ տեղեկություն չունենք։ Պարզ ա ժողովրդին կհանգստացնեն, բայց ժողովուրդն էլ հո ամեն ինչ տեսել ա»։

Նշենք, որ դեպքի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Շաքիի համայնքապետից, սակայն համայնքապետարան մեր զանգերը մնացին անպատասխան։ ԱԱԾ-ից ևս չպատասխանեցին մեր զանգերին։

Այս դեպքից հետո գյուղում վախի մթնոլորտ է, ինչը նաև բնական է՝ հաշվի առնելով օրերս ԱԺնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստան դիվերսիոն խմբեր են ներխուժել։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը