Սկեսրայրը վերցրել է դանակը և սպառնացել է կտրել հղի հարսի վիզը

Սկեսրայրը վերցրել է դանակը և սպառնացել է կտրել հղի հարսի վիզը

Իրադարձային Ipress 2025-01-19 10:30:00 975
artakarg-depq_iqyic.jpg

Վ․ Բ․-ն 2024 թվականի մարտի 2-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, իր բնակության վայրում սպառնացել է կտրել որդու կնոջ վիզը։

Նա մտել է հյուրասենյակ և հայհոյանքներ հնչեցնելով հյուրասենյակում գտնվող Ս․ Գ․-ի հասցեին՝ սեղանի վրայից վերցրել է խոհանոցային դանակը և մոտեցնելով վերջինիս պարանոցին՝ սպառնացել է կտրել կոկորդը և զրկել կյանքից։ Այդպիսով իր համար մերձավոր ազգական հանդիսավող հղի կնոջ նկատմամբ հնչեցրել սպանության սպառնալիքներ, որպիսիս սպառնալիքներն իրական վտանգ է առկա եղել:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։

Վ․ Բ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 2, 4 կետերի հատկանիշներով։ Այն է Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը, որը կատարվել է հղի կնոջ նկատմամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։

Վ․ Բ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ