«Սա տեղի է ունենում Սևանի լողափերից մեկում. իրենք մեջք ունեն». ահազանգ

«Սա տեղի է ունենում Սևանի լողափերից մեկում. իրենք մեջք ունեն». ահազանգ

Իրադարձային Ipress 2022-08-29 22:48:00 29733
sevan_h5um5.jpg

Օգտատեր Մարիամ Չախոյանն ահազանգում է. «Ո՛չ, սա Թունիսը չէ, ո:չ էլ Սոմալին կամ Զիմբաբվեն..., թեև ինչ գիտեմ, գուցե այնտեղ մարդիկ շատ ավելի են սիրում իրենց պետականությունը, քան մենք: Բայց որ սրանց մեջ հայի արյուն է հոսում, կասկածում եմ .... Սա ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փորձ է: Սա տեղի է ունենում Սևանի լողափերից մեկում:

Ցուրտ եղանակ էր, երկու կին էինք՝ երեք երեխայի հետ: Այնքան անհրապույր հատված էր, որ երեխաները ուզում էին հեռանալ, մեկ էլ մոտենում են երկու անչափահաս՝ «10.000 դրամ վճարեք»: Ապշեցինք: Մենք՝ ո՞ւմ և ինչի՞ համար: Ոչ մի ցուցանակ, ոչինչ չկա, որտեղ նշված լինի, որ որևէ ՍՊԸ տարածքը վարձակալել է ու ծառայություններ է մատուցում: Առհասարակ, որևէ նշան, որ խնամված տարածք է և որևէ մեկը հանգստացողների հանգստի ու հարմարավետության համար գումար է ներդրել, չկար ....

Չէինք հասցրել մեքենայից իջնել, երբ մոտեցան երկու անչափահաս, հետո էլ երրորդը՝ աղջիկը, միացավ: Պահանջում էին 10.000 դրամ իրենց վճարել, քանի որ մտել ենք «մասնավոր տարածք», հետո 10.000-ը դարձավ 5000, երբ ասացինք, որ ոչինչ չունենք այստեղ անելու, միայն մի քիչ ջրի մոտ կմնանք ու կգնանք:

Պնդում էին, որ առանց վճարելու ոչ մի րոպե չենք կարող կանգնել, իսկ, երբ պահանջեցի ՀԴՄ կտրոն տրամադրել, անհանգսատացան և ասացին, որ մեզ «հեսա ուրիշ ձև կասեն, որ գնանք ստեղից», իսկ տարածք ժամանած բուդուլայի ցեղը և դրանց պարագլուխը հիստերիա բարձրացրին՝ առանց փորձ անելու պատշաճ ներկայանալ և/կամ ինչ-որ ՍՊԸ-ի կամ այլ կազմակերպության անուն նշել, ավելորդ է ասել, որ ՀԴՄ սարքի իզնութոզն էլ չկար․․․ ՀԱՐՑ․ ինչո՞ւ: ... Որովհետև սրանք ապօրինի գործողություններ են, բայց իրենք ՄԵՋՔ ունեն .... ՀԱՐՑՆՈՒՄ ԵՔ՝ ԻՍԿ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԻՄԵԼ ԵՍ․ ԱՅՈ՛, ԲԱՅՑ ոստիկանությունն անհաղորդ մնաց, երբ փորձեցի ներկայացնել այս տեսանյութը...

ՀԱ, Ի ԴԵՊ, ոստիկանությունը եթե արձանագրեր էլ, պարզվելու էր, որ ես «Եհովայի վկա եմ» ու «շառ եմ անում»։ Տառապանքս փորձ ունի, առաջին անգամը չի․․․ Լսեք, թե ինչպես է ասում դրանցից մեկը՝ «դու շա՞ռ ես»․․․ Ես էս հանցախմբի փոխարեն ներողություն եմ խնդրում բառապաշարի ու հայհոյանքների համար, բայց սա անպայման պետք է նայել ու նայել մինչև վերջ․․․ Ամենակարևորն այն է, որ միայն իրենք չեն մեղավոր, այլ մենք բոլորս: Իրենք պահանջում են ապօրինի վճար, բայց մենք սրանց հանցակիցն ենք, ավելի շուտ նրանք, ովքեր սա հանդուրժում են:

Ուշադրություն դարձրեք, որ մի քանի անգամ կրկնում են՝ «բայց Ո՞Վ ա ՀԴՄ կտրոն տալիս, որ ես քեզ տամ»: Ասում եմ՝ «ներկայացի», չի հասկանում, որ ինքը պարտավոր է գումար պահանջելուց առաջ ներկայանալ, թե ինչ կազմկերպություն է ներկայացնում, թե ինչու և ինչի համար մենք պիտի վճարենք:

Պետականություն չսիրող, ինքներս մեզ չհարգող ազգ ենք ․․․ Սևանից Երևան ամբողջ ճանապարհին երեխու պես լաց եմ եղել․․․ Այ հենց այստեղ հասկացա, որ Հայաստանը կորցնում ենք և մինչև հիմա էլ հոգիս արտասվում է մեր էս վիճակի համար, որովհետև այ հենց այստեղ էր, որ հասկացա՝ քանի դեռ սրանց նմանները եղանակ են որոշում, մենք պետություն չենք դառնա ․․

․ Ու սա գիտակցելը հատկապես ցավոտ է, երբ երեսիդ շնչում են սրանց նմանները, իսկ ծոծրակիցդ՝ արդեն թշնամին ․․․․ Մի խոսքով, հասնում է մեզ այն, ինչ ունենք»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը