Սաղ գյուղով շոկի մեջ ենք. Ինչ են պատմում գյուղացիներ

Սաղ գյուղով շոկի մեջ ենք. Ինչ են պատմում գյուղացիներ

Իրադարձային Ipress 2022-11-13 01:06:00 1167
eaddcbbc-56db-49a2-b6e2-c4b683e4cd5c_ZO90a.jpeg

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում սուգ է։ Ամբողջ գյուղը հավաքվել էր գյուղամիջում՝ վերջին հրաժեշտը տալու նոյեմբերի 9-ին սպանված 31-ամյա Զարինեին, նրա 12-ամյա դստերը և 8-ամյա որդուն։

Սգո սրահի մուտքի մոտ կողք կողքի դրված են մոր և երեխաների դագաղների սպիտակ կափարիչները: Դրանց կողքին հերթով դասավորված են ծաղկեպսակները, թե մեծերի, թե փոքրերի կողմից։ Երեխաների դասընկերներն էին իրենց կողմից ծաղկեպսակներ դրել։

Տարածքում հերթապահում են շտապօգնության մեքենաները, նաև ոստիկանները։

Փողոցում հավաքված մարդիկ լուռ սգում են ու չեն համակերպվում կատարվածի հետ։

Համագյուղացիներից Էմմա Սաղոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Զարինեից ոչ մի վատ բան չեն տեսել, համեստ, շնորհքով աղջիկ էր։ Պատմում է՝ երբ մահվան լուրը տարածվել է, մտածել են՝ գազի արտահոսք է եղել, որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ նման դաժանությամբ սպանություն կարող էր տեղի ունենալ․

«Սկզբից, որ իմացանք լուրը, ցնցված էինք։ Առաջին խոսակցությունը եղավ, ասացին՝ տունն են մահացած գտել, մտածեցինք՝ երևի գազի արտահոսք է եղել, դրանից են խեղդվել։ Հետո նոր այդ դաժան լուրն ի հայտ եկավ։ Սաղ գեղով շոկի մեջ ենք, առաջին դեպքն է, որ գյուղում այսպիսի դեպք պատահեց։ Չգիտենք՝ հետևանքներն ի՞նչ կլինի, հանցագործին կգտնե՞ն, չե՞ն գտնի․․․

Ժողովուրդը վախեցած է, ով դուռ չէր փակում, հիմա դուռը փակում են։ Երիտասարդ հարսները, որ տղամարդիկ դուրսն են, անգամ ցերեկն են դռները փակում»։

Պեմզաշենի բնակիչներից Էմմա Սերոբյանն էլ, որ շուրջ 40 տարի աշխատել է «Հայփոստ»-ի Պեմզաշենի մասնաճյուղում, ասաց՝ գյուղացիներին՝ մեծից փոքր լավ է ճանաչում, այդ թվում՝ նաև Մելիքսեթյաններ

«Զարինեի ամուսինը՝ Սևակ Մելիքսեթյանը, շատ համեստ, շատ շնորհքով․ գյուղում այդպիսի մարդ չկա, որ իրենից դժգոհ լինի, կամ ինքը մեկին վնաս պատճառած լինի, շատ լավ տղա է։

Շոկի մեջ ենք, այդպիսի բան չկա, որ մտածես՝ այս բանի համար ընտանիքը վերացրեցին, իրենք այդ տեսակը չէին։

Իրավապահները թող աշխատեն, գտնեն ու տան ժողովրդի դատին, օրենքը չդատի, տան գյուղացիների դատին, գյուղացիք թող իրենց դատն անեն․․․»։

Գյուղի կենտրոնում երկար լռությունը խաթարվում է քահանայի հուղարկավորության արարողակարգից և կանանց լացի ձայներից։

Երիտասարդ մորն ու մանկահասակ երեխաներին սգո սրահից դուրս են բերում համագյուղացիները։ Սկզբից 8-ամյա Սարգսի մարմինն է, այնուհետև՝ 12-ամյա Կարինեի, և վերջում երիտասարդ մոր՝ Զարինեի։ Նրանց ետևից հարազատների օգնությամբ մի կերպ քայլում է ընտանիքի հայրը։ Թափորը շարժվում է Պեմզաշենի գերեզմանատուն։

Իսկ այդ ողջ ընթացքում Մելիքսեթյանների տունը շարունակում էր մնալ ոստիկանների հսկողության տակ, պարանին մնացել էր Զարինեի կախած լվացքը՝ երեխաների շորերը։

 

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել