Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է 2018թ․ դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված գործի հետաքննությունը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է 2018թ․ դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված գործի հետաքննությունը

Իրավունք Ipress 2022-05-29 19:04:00 1584
rusastan-mixayil-xacaturyan_uf-Qn.jpg

Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է 2018 թվականին դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ հարուցված գործի հետաքննությունը, որն սկսվել էր աղջիկների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեղադրանքների հիման վրա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Նշվում է, որ մեղադրանքը խստացվել էր գործով նոր փաստերի հայտնաբերմամբ, որոնց համաձայն՝ Միխայիլ Խաչատուրյանը դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութեր է տարածել:

«Վերջնական խմբագրմամբ Միխայիլ Խաչատուրյանի պաշտպաններին մեղադրանք է առաջադրվել սեռական բռնության մասին քրեական գործի շրջանակում: Հետաքննության ընթացքում պարզվել է նաև մեղադրյալի կողմից դուստրերի մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի տարածման փաստը, ինչի մասին տեղեկացված են եղել նրա փաստաբանները»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ինչպես հայտնել է գործկալության աղբյուրը, Խաչատուրյան քույրերի փաստաբաններն արդեն ծանոթացել են գործի նյութերին, երբ դրանք ուսումնասիրեն նաև մեղադրյալի պաշտպանները, գործը կփոխանցվի դատախազություն մեղադրական եզրակացության հաստատման համար, այնուհետև այն կուղարկվի Մոսկվայի Բուտիրսկի շրջանի դատարան:

Հիշեցնենք, որ երեք քույրերին ձերբակալել էին իրենց հոր սպանության մեղադրանքով: Ավագ քույրեր Կրեստինայի և Անգելինայի գործողությունները որակվել են որպես կանխամտածված սպանություն՝ նախնական պայմանավորվածությամբ: Կրստեր քրոջ՝ Մարիայի գործը դիտարկվել է առանձին, քանի որ սպանության պահին նա անչափահաս է եղել: Ավելի ուշ նրան անմեղսունակ են ճանաչել:

2020 թվականի դեկտեմբերին Բասմանյան դատարանը պարտավորեցրել էր Քննչական կոմիտեին քրեական գործ հարուցել Միխայիլ Խաչատուրյանի դեմ: Ավելի ուշ փորձաքննությունը հաստատել էր, որ Խաչատուրյանը կոշտ վերբերմունք է դրսևորել եւ սեռական բռնություն գործադրել դուստրերի նկատմամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը