Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր. համայնքի ղեկավարի տեղակալ

Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր. համայնքի ղեկավարի տեղակալ

Բանակ Ipress 2022-09-14 23:17:00 2649
Հետևեք մեզ՝ Telegram-ում
jermuk_rmoFT.jpg

Ջերմուկ քաղաքի մերձակայքում ընթանում են թեժ մարտեր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը։ Խաչատրյանը հայտնել է, որ քաղաքի ներսում իրավիճակը գտնվում է օպերատիվ հսկողության տակ. «Ունենք հերթապահություն թե Ոստիկանության, թե տեղի բնակչության կողմից»։

Համայնքի ղեկավարի տեղակալն ասել է, որ Ջերմուկ քաղաքի տարածքի ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել. «Կեչուտ գյուղում վնասվել է հին առանձնատուն, որտեղ մարդիկ չեն բնակվում։

Ջերմուկ քաղաքում վնասվել է մեկ առանձնատան տանիքային հատվածը եւ թեթեւակի վնասներ է հասցվել Ջերմուկ քաղաքի գերեզմանատանը, որտեղ որ կրակոցներ են եղել։ Ծեծերը, կանայք, երեխաները տարհանվել են, տեղափոխվել են Վայք եւ Եղեգնաձոր։ Տեղում են այն բնակիչները, որոնք ծառայություն են կատարում քաղաքի տարածքում»։

Նշենք, որ Հանրային հեռուստաընկերությունն այս հարցազրույցը եթեր է հեռարձակել ժամը 21։30-ին, իսկ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 20։00-ի դրությամբ բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 105 զոհ եւ ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից վեցը քաղաքացիական անձինք են։

Поделиться
Класс
Send
astxagushak-6_iRUn3.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 28-ի համար

luys-chi-linelu-2_nTlSe.jpg

Տասնյակ հասցեներում լույս չի լինելու

artur-vanecyan_drT77.jpg

Դվինում Արթուր Վանեցյանի որդու շքեղ հարսանիքն է

4zoh-ev-viravorner_d_y82.jpg

Հրապարակվել է լուսանկարներ՝ Սյունիքում 5 անձի կյանք խլած ավտովթարից

hh-qaxaqaciner_cW9z3.jpg

ՌԴ-ն խստացնում է միգրացիոն վերահսկողությունը. փոփոխությունները կվերաբերեն նաև ՀՀ քաղաքացիներին

erkrasharj-turqiayum_Jn5Q5.jpg

Սեյսմոլոգը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդով երկրաշարժ է կանխատեսել

nikol-pashinyan-2_MzDnJ.jpg

Նիկոլ Փաշինյանը Սևանի կառավարական ամառանոցում է.ՖՈՏՈ

dolar-rubli-1_wycai.jpg

Քիչ առաջ տարադրամի նոր փոխարժեքներ սահմանվեցին

ka-4-zoh_OtssV.jpg

Ավտովթարից զոհվածների և տուժածների թիվն ավելացել է․ Հայտնի են թվերը

voch-ashxatanqayin-orer_3LUkq.jpg

Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը

nikol-pashinyan-1_J1eQk.jpg

«Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Արդբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է»․ Նիկոլ Փաշինյան

kan-zoher_gWonW.jpg

Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. Կան զոհեր և վիրավորներ