Ջերմուկի դիրքերում անմահացել է ազգի նվիրյալ Մանվել Խաչատրյանը՝ Ճուտը

Ջերմուկի դիրքերում անմահացել է ազգի նվիրյալ Մանվել Խաչատրյանը՝ Ճուտը

Բանակ Ipress 2022-12-01 20:00:00 549
cut_TSq8v.jpg

Պատերազմի օրերին զինվորների համար ոգևորիչ ու հուսադրող էր, երբ իրենց կողքին էին կամավորականները, որոնց շարքերում էր նաև Մանվել Միքայելի Խաչատրյանը (Ճուտ)։ Նրա համար հայրենիքն ամեն բանից վեր էր, թե ընտանիքից և թե սեփական կյանքից։

Դուստրը՝ Ռուզաննան, Bavnews.am-ին պատմեց, որ շատ բաներ կան, որ իր շրջապատից է լսել հոր մասին, որովհետև ինքը միշտ լուռ էր, տանը չէր սիրում խոսել։

«Անասելի հպարտությունա, ու գիտեք ինչի՞, մենակ իրա ձենը, որ լսեիք, կհասկանայիք դուխը որնա։

Ես հիմա եմ հասկանում թե ոնց են բոլորը մի մարդու պես ենթարկվել հորս հրամաններին։ Շատ բաներ կան, որ ես իր շրջապատից եմ լսում, որովհետև ինքը միշտ լուռ էր, տանը չէր սիրում խոսել իր գործերից, ծառայությունից, ու ես հիմա եմ հասկանում իր լռության մեջ ինչեր էր թաքնված:

Հայրս իսկական ՀԱՅՐենիք էր, իսկական ազգի նվիրյալ, ոնց ծառնա սնվում հողից ու փարթամանում, էնպես էլ հայրս իր հայրենի հողը պաշտպանելիս։

Ու էսքանից հետո մի բան կարող եմ ավելացնել ես մի բան եմ հասկացել, որ մարդուն չես կարող ՀԱՅՐԵՆԱՍԵՐ դարձնել, մարդն ինքն իր էությամբ էդպես ծնվում ա, իսկ իմ հայր հենց այդ առաքելությամբ էլ ծնվել էր, իր էդ մարտական ու հայրենասիրական ոգին սահմաններ չուներ…»:

Պատերազմից հետո իր ջոկատով մասնակցել է եռամսյա հավաքներին, Կապանի տարածքում իրականացրել մարտական հերթապահություն։ Այս տարվա ապրիլի 1-ից Ջերմուկի դիրքերում եռամսյա հերթափոխի էր իր ջոկատով։

Մանվել Միքայելի Խաչատրյանը (Ճուտ) զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ Ջերմուկի պաշտպանության մարտերում։

Արժանացել է պատվոգրերի, շնորհակալագրերի և մոտ 2 տասնյակ կառավարական, գերատեսչական և այլ մեդալների։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը