Եղվարդի մոտակայքում կործանված ՊՆ ուսումնական ինքնաթիռը եղել է Յակ-52, ոչ թե Ան-2, ինչպես ի սկզբանե հայտնել էր ՆԳՆ-ն։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվածներից մեկը կուրսանտ է, մյուսը` սպա։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները, դատաբժիշկները։
Դեպքի վայրում են նաև մահացած օդաչուների հարազատները։