Պեմզաշենում կասկածյալներից մեկն ականատես է եղել, թե ինչպես են տեղափոխում մոր ու երեխաների մարմինները

Պեմզաշենում կասկածյալներից մեկն ականատես է եղել, թե ինչպես են տեղափոխում մոր ու երեխաների մարմինները

Իրադարձային Ipress 2022-11-14 11:45:00 1425
pemzaen_QpLbo.jpg

Aravot.am-ը գրում է․ Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հայտ  գալիս։ Կան երկու ձերբակալվածներ, որոնք նույն գերդաստանից են, ազգականներ են՝ Վ․Բ.-ն և Ա․Բ.-ն։ Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նրանցից մեկին հայտնաբերել են Երևանում, իսկ մյուսը դեպքից հետո մնացել է գյուղում։

Գյուղում մնացած անձը պարբերաբար գնացել է դեպքի վայր ու հետևել իրավապահների կատարած օպերատիվ-քննչական գործողություններին։ Նա նույնիսկ ականատես է եղել, թե ինչպես են դեպքի վայրից տեղափոխում զոհերի դիերը։

Պեմզաշենից էլ տեղեկացանք, որ այդ նույն անձը երեկ մասնակցել է սպանդի ենթարկված ընտանիքի հուղարկավորությանը, ցավակցել ընտանիքի հորը, որից հետո նրան ձերբակալել են։

Մեր աղբյուրների հաղորդմամբ, առերեսում է տեղի ունեցել այս երկու կասկածյալ ազգականների միջև, նրանցից մեկը հերքել է դեպքին իր մասնակցության մասին, սակայն մյուսը պնդել է, որ միասին են եղել։

Մեր տեղեկություններով, հանցանքը բացահայտվել է ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցների տքնաջան աշխատանքով։ Նրանք երեք տասնյակից ավելի քաղաքացիների են հարցաքննել, քանի որ ամեն մի տեղեկություն կարող էր շոշափելի արդյունք

տալ։ Կասկածյալների շրջանակը դեռ ճշտվում է, մեր տեղեկություններով, ոստիկանները փնտրում են նաև այլ անձանց։
 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը