Պեմզաշենի գործով կալանավորվածների հարազատները հարցաքննվել են. նոր մանրամասներ

Պեմզաշենի գործով կալանավորվածների հարազատները հարցաքննվել են. նոր մանրամասներ

Իրադարձային Ipress 2022-11-18 21:29:00 747
pemzasen-2_nwJ31.jpg

ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ հարցաքնվել են Պեմզաշենի ոճրագործության գործով կալանավորված Արկադի Բարսեղանի ընտանիքի անդամները, որոնք իրավապահներին հայտնել են, որ շոկի մեջ են: Ավելին, Արկադ Բարսեղյանը պնդում է, որ ինքը կապ չունի դեպքի հետ եւ այդ օրը այլ վայրում է եղել:

Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ քրեական վարույթով հարցաքննվել են նաեւ Արկադի Բարսեղյանի ընկերները, որոք իրավապահներին նշել են, թե իբր նա դեպքի օրը այդ ժամին եղել է իրենց հետ: նկատենք, սակայն, ոստիկանությունը հայտնել էր, որ Վրույր Բարսեղյանը եւ Արկադի Բարսեղյանը Զարինե Մելիքսեթյանի տուն են գնացել Արկադի Բարսեղյանի մեքենայով, ավելին՝ Արկադի Բարսեղյանի տանը հայտնաբերվել են արնանման հետքեր:

Իսկ ահա Արկադի Բարսեղյանը պնդում է, որ Վրույրը ստում է եւ ինքը դեպքի հետ կապ չունի: Իսկ ինչու պետք է Վրույր Բարսեղյանը ցանկանար վատություն անել Արկադի Բարսեղյանին: Ըստ մեզ հասած լուրերի՝ Արկադի Բարսեղյանը Վրույրին արգելել է իր տուն գնալ, ինչ էլ դարձել է թշնամության պատճառ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին:

Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը