ՊԲ-ն գրանցել է զգալի հաջողություն ու վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ցավոք, ունենք զոհեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

ՊԲ-ն գրանցել է զգալի հաջողություն ու վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր. ցավոք, ունենք զոհեր. ՊԲ հրամանատարի տեղակալ

Բանակ Ipress 2020-09-29 21:51:00 1332
Հետևեք մեզ՝ Telegram-ում
glpp_iGX8V.jpg

Հակառակորդի զավթողական մտահաղացումը ձախողվել է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

Նա նշեց, որ տարբեր ուղղություններով ՊԲ-ն գրանցել է զգալի հաջողություն ու վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր՝ հիմնականում հյուսիսային ու հարավային ուղղություններով։

«ՊԲ-ն հակահարված է հասցրել հակառակորդին՝ ձախողելով բոլոր առաջխաղացումները», - ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Արթուր Սարգսյանը նշեց՝ միայն այսօրվա մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը՝ շուրջ 300-ից ավելի։

ՊԲ հրամանատարի տեղակալի խոսքով՝ ընդհանուր առմամբ հակառակորդն ունի ավելի քան 500 մարդկային կորուստ։ 

«Ցավոք սրտի, մարտերի ընթացքում մենք ունենք կորուստներ, թվային տվյալները ճշտվում են», - ասաց նա։

Поделиться
Класс
Send