Պարզվել է Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացածի ինքնությունը

Պարզվել է Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից մահացածի ինքնությունը

Իրադարձային Ipress 2024-06-23 22:48:00 1203
Հետևեք մեզ՝ Telegram-ում
mikayel-hovhannisyany-mahacel-e_XNOKE.jpg

Հունիսի 23-ին՝ ժամը 16։06-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Միքայել Հովհաննիսյանը, ծնված 1983 թ․) բախվել է ճանապարհամերձ բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Поделиться
Класс
Send