Պարզվել է Սևանում վրաերթից մահացած աղջկա և նրա եղբոր ինքնությունը

Պարզվել է Սևանում վրաերթից մահացած աղջկա և նրա եղբոր ինքնությունը

Իրադարձային Ipress 2024-08-28 12:04:00 960
vraert-sevanum-ka-zoh_7ECiw.jpg

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում երեկ՝ օգոստոսի 27-ին, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի հետևանքով մահացածի ու վիրավորի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Սևան քաղաքի բնակիչ 8-ամյա Լիանա Ք.-ն է, իսկ վիրավորը՝ նրա եղբայրը՝ Սևան քաղաքի բնակիչ 6-ամյա Լևոն Ք.-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր տղայի ծննդյան օրն է, իսկ վրաերթ կատարած Հ. Հակոբյանը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» Մարտունու ԳԳՄ-ում՝ որպես հաշվապահ:  

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ավտոտեխնիկական:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 27-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Հասմիկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շինարարների փողոցում վրաերթի էր ենթարկել 2 անչափահաս հետիոտների։

Վրաերթի ենթարկվածները քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին աղջիկ երեխան, գիտակցության չգալով, մահացել էր, իսկ տղան տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը