Նոր մանրամասներ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է բոլոր 12 վիրավորների ինքնությունը

Նոր մանրամասներ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է բոլոր 12 վիրավորների ինքնությունը

Իրադարձային Ipress 2020-03-11 11:52:00 1797
lf_qgruV.jpg

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքույմ պարզվել է մարտի 2-ին Արմավիրի մարզում Երևան Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։

 

Նյութերի նախապատրասման ընթացքույմ պարզվել է՝ Mitsubishi Pajero-ն վարել է Երևանի բնակիչ՝ 69-ամյա Գևորգ Երեմյանը, Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Խաչատրյանը, իսկ «Գազել»-ը վարել է Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արա Գրիգորյանը,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Գազել»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 59-ամյա Սիրանուշ Քոչարյանը, Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 44-ամյա Աստղիկ Կոշկարյանը, Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արևիկ Մինասյանը, Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արտակ Խաչատրյանը, Բամբակաշատ գյուղի բնաիչ՝ 26-ամյա Արմեն Կոստանյանը, Mercedes-ի վարորդ Գ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մյուս ուղևորներ՝ Նալբանդյան գյուղի բնակիչներ, 14-ամյա Լիլիթ Պետրոսյանը, 37-ամյա Անահիտ Խաչատրյանը, Նոր Արմավիրի գյուղի բնակիչ, 35-ամյա Ֆարֆուր Կալտակյանը, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Նորայր Մարտիրոսյանը և Երևանի բնակիչ՝ 9-ամյա Գոռ Գաբուզյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մեկ այլ ուղևոր՝ Նալբանդյան գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ստեփանյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կան տեղեկություններ, որ Mercedes-ի վարորդի համար մեկ այլ ավտոմեքենա ստեղծել է վթարային իրավիճակ, որից հետո, տեսնելով, որ տեղի է ունեցել ավտոմեքենաների բախում, դեպքի վայրից հեռացել է։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Mercedes-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան, այն վարած վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Վարորդները ենթարկվել են բժշկական սթափության փորձաքննության. պարզվել է, որ բոլորը եղել են սթափ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր աղբյուրը, մարտի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:19-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երևան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել էր: Վթարի վայրում հավաքված քաղաքացիներն ասել էին, որ օպերատիվ էին գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց էր ուղեկցել դասակի հրամանատար Կ. Աբելյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն